Կիսվել։

Օգնեք Վիկտորիաին պահպանել տեսողությունը

Հավաքվել է։ AMD 1,937,411
105%
Նպատակ։ AMD 1,837,151
Նպատակը հաջողված է

9-ամյա Վիկտորիան ունի վիրահատության կարիք։ Նա ծնվել է աչքի շլությամբ, իսկ հետագայում նրա մոտ ախտորոշվել է ամբլեոպիա՝ «ծույլ աչք» հիվանդությունը, որի ժամանակ ուղեղի և աչքի միջև կապը խանգարվում է, և աչքը կորցնում է իր ֆունկցիոնալությունը:

Հայաստանում հիվանդության համար բուժումը ընդունված է իրականացնել 17 տարեկանից հետո։ Սակայն մինչ այդ՝ երեխայի տեսողությունը որոշակիորեն պահպանելու և բարելավելու նպատակով, երեխան Մոսկվայի «Ясный взор» կլինիկայում ստանում է ամբլեոպիայի դեմ հատուկ բուժում։

Ութ տարեկանում ձեր աջակցությամբ նա անցել է երկու բուժման կուրս․ առաջին բուժումից հետո նրա աջ աչքի տեսողությունը դարձավ 30%, իսկ ձախ աչքի տեսողությունը՝ 70%, իսկ երկրորդ բուժումից հետո աջ աչքի տեսողությունը դարձավ 40%, ձախինը՝ 80%։

Այս բուժումներն էականորեն ազդում են երեխայի տեսողության բարելավման և կյանքի որակի վրա, սակայն դրանք պետք է կրկնել ամեն վեց ամիսը մեկ, ինչը ֆինանսապես անհասանելի է ծնողների համար, քանի որ բուժումից զատ պետք է հոգան նաև կացության և տեղափոխման ծախսերը։

Այժմ Վիկտորիան պետք է սկսի բուժման երրորդ կուրսը, և նա կրկին ունի ձեր աջակցության կարիքը։ Բուժումը չստանալու դեպքում Վիկտորիայի տեսողությունը կրկին կնվազի։

Ձեր անգամ ամենափոքր նվիրատվությամբ կարող եք օգնել այս աղջնակին ապրել լիարժեք կյանքով՝ վայելելով իր մանկությունը։

Եկե՛ք օգնենք Վիկտորիային տեսնել աշխարհը պարզ ու գունավոր։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 1137 USD October 09, 2025
IMAST app 1440 USD September 23, 2025
Դավիթ Հովսեփյան 1000 RUB September 16, 2025
Louisa Akopian 10000 AMD September 02, 2025
IMAST app 2207 USD August 27, 2025
Anonymous 3000 RUB August 18, 2025
Դավիթ Հովսեփյան 3000 RUB August 17, 2025