Կիսվել։

Օգնե՛նք Վարդանին շարունակել բուժումը

Հավաքվել է։ AMD 202,613
44%
Նպատակ։ AMD 463,375
Minimum amount is AMD1 Maximum amount is AMD10000000 Put a valid number
AMD

Վարդանի մոտ առկա է ողնաշարի 3-րդ աստիճանի սկոլիոզ, որը պատանու համար առաջացնում է բազմաթիվ դժվարություններ և վտանգի տակ է դնում թե՛ նրա առողջությունը, թե՛ կյանքի որակը։ Առանց անհրաժեշտ միջամտությունների՝ սկոլիոզի աստիճանը կարող է խորանալ և առաջացնել հենաշարժողական լուրջ խնդիրներ։

Մինչև ցուցված վիրահատությանը հասնելը՝ որոշվել է վերահսկել Վարդանի վիճակը կորսետի կիրառման, շնչառական մարմնամարզության և ինտենսիվ ֆիզիոթերապիայի միջոցով։ Վարդանը արդեն մեկ անգամ, ձեր օգնությամբ, ստացել է կորսետի կոռեկցիա և կրում է այն՝ իր վիճակը կայուն պահելու նպատակով։ Այժմ նա կրկին պետք է մեկնի նույն նպատակով՝ հերթական կոռեկցիան ստանալու և մասնագիտական վերահսկողությունը շարունակելու համար։

Այս բուժումը կարևոր քայլ է՝ հետագա բարդությունները կանխելու և հնարավորինս հետաձգելու կամ ճիշտ հասնելու համար ապագայում նախատեսվող վիրահատությանը՝ մետաղական կոնստրուկցիայի իմպլանտացիայով, Սանկտ Պետերբուրգի Տուռնեռի անվան ազգային բժշկական ինստիտուտում։ Սակայն կորսետի պարբերական կոռեկցիան, բուժումն ու վերահսկողությունը Վարդանի ընտանիքի համար արդեն իսկ մեծ ֆինանսական բեռ են դարձել։

Այսօր դուք կարող եք կրկին կանգնել խելացի Վարդանի և նրա ընտանիքի կողքին։
Ձեր աջակցությունը կօգնի շարունակել անհրաժեշտ բուժումը և կանխել նոր բարդությունները։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 160 USD June 28, 2026
Դավիթ Օսիպյան 1000 RUB June 19, 2026
IMAST app 340 USD June 16, 2026