Կիսվել։

Այս երեխաներն ունեն ձմեռային վերմակների կարիք

Հավաքվել է։ AMD 472,004
100%
Նպատակ։ AMD 472,000
Նպատակը հաջողված է

Ընտանիքում առաջացած ճգնաժամային իրավիճակները դժվար է հաղթահարել, հատկապես երեխաների և դեռահասների համար, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության, ապրել են ծայրահեղ աղքատության մեջ կամ լքվել են ծնողների կողմից։

Սակայն Երեխաների պաշտպանության կենտրոնն անում է ամեն ինչ նրանց այդ իրավիճակներից դուրս բերելու, նրանց դիմակայությունն ամրապնդելու և հոգեբանական ճնշվածությունից ազատելու համար։

Կենտրոնն արդեն աջակցության ձեռք է մեկնել 13,000 երեխաների։ Ցավոք, այս երեխաների թիվը շատանում է, սակայն կենտրոնում ստացած կրթությունը, հոգեբանական աջակցությունը, սերն ու ջերմությունն միայն կարող են նրանց դուրս բերել վերոնշյալ իրավիճակներից։

Կենտրոնն այժմ ունի վերազինման կարիք, և միասին կարող ենք քայլ առ քայլ անել դա։ Ներկա պահին, հաշվի առնելով եղանակային պայմանները, առաջնահերթ է ձմեռային վերմակների ձեռք բերումը, և ձեր ցանկացած նվիրաբերությունն այսօր կծառայի հենց այդ նպատակին։

Նվիրաբերե՛ք այսօր և կանգնե՛ք այս երեխաների կողքին։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Anonymous 50346 RUB March 07, 2025
Testik Testik 1 RUB February 15, 2025
Anonymous 1 RUB February 15, 2025
IMAST app 637 USD January 23, 2025