Փրկեք ժպտերես Նարեկի կյանքը
3-ամյա Նարեկն ունի շտապ վիրահատության կարիք։ Այս ամռանը Նարեկը ստացել է 3-րդ կարգի այրվածքներ կերակրափողում, ենթաստամոքսային գեղձում և ստամոքսում։ Մուրացան հիվանդանոցում, իսկ հետո արդեն Սուրբ Աստվածամայր ԲԿ համապատասխան բուժումը ստանալուց հետո, փոքրիկի մոտ չի գրանցվել ցանկալի արդյունքը, և բժիշկ Դ. Դալլաքյանի ցուցումով Նարեկը պետք է անցնի նրա կյանքի համար կենսական վիրահատության միջով՝ դեկտեմբերի 14-ին, հատուկ Մոսկվայից ժամանած պրոֆեսոր Ա. Ռազումովսկիի մասնակցությամբ։
Վիրահատության մոտավոր արժեքը կազմում է 1 մլն դրամ, որը այս երեխայի կյանքը փրկելու դիմաց չնչին գումար է։
Այրվածքների պատճառով երեխան չի կարողանում ստանալ անհրաժեշտ սնունդը, ինչը հետագայում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
Ձեր յուրաքանչյուր նվիրաբերությունն այսօր չափազանց կարևոր է։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| Мелина Андриасян | 1000 RUB | December 26, 2024 |
| Артур Балаян | 1000 RUB | December 10, 2024 |
| IMAST app | 2755 USD | December 07, 2024 |
