Օգնե՛ք Ռաֆայելին աուտիզմի դեմ պայքարում
8-ամյա Ռաֆայելն ծնվել է առողջ, չի ունեցել որևէ խնդիր երեխայի բնականոն զարգացման հետ կապված։ Սակայն 2019 թվականին ծնողները նկատել էին, որ երեխան սկսել էր ձևավորել վախ մարդկանցից, դարձել էր ավելի ագրեսիվ և չենթարկվող։ Բազմաթիվ ստուգումներից և հետազոտություններից հետո տրվեց Ռաֆայելի ախտորոշումը՝ ԱՈՒՏԻԶՄ։
Այդ պահից սկսած Ռաֆայելն անցել է բազմաթիվ վերականգնողական թերապիաների միջով, աշխատել է էրգոթերապևտի, հատուկ հոգեբանի, մանկավարժների և դեֆեկտոլոգի հետ։ Սակայն, սպասված արդյունքին չհասնելուց հետո, երեխայի ընտանիքը 2023 թվականին դիմել է ՌԴ-ում գտնվող միկրոտոկային բուժման, լեզվի և ընդհանուր մերսման կենտրոն։
Ռաֆայելն այնտեղ արդեն ստացել է 3 ամբողջական կուրս, և նրա մոտ նկատվել է դրական դինամիկա։ Նա արդեն կարողանում է արտաբերել հայերենի և անգլերենի տառերն ու թվերը։ Իսկ վարքում նկատվել է ագրեսիայի նվազում։
Այս դրական տեմպը պահպանելու համար երեխան դեռ պետք է շարունակի վերականգնողական կուրսերը, որոնց համար նրա ընտանիքն ունի ձեր օգնության կարիքը։
Նվիրաբերելով այսօր՝ դուք կարող եք օգնել Ռաֆայելին և նրա ընտանիքին անցնել այս դժվարին ճանապարհը։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 665 USD | March 07, 2025 |
| Տելման Հովհաննիսյան | 20000 AMD | February 26, 2025 |
| Կարեն Հարոյան | 20000 AMD | February 24, 2025 |
| Anonymous | 3000 AMD | February 24, 2025 |
| Armine Frangulyan | 10000 AMD | February 23, 2025 |
| IMAST app | 670 USD | February 21, 2025 |
