Կիսվել։

Ապահովեք Դավիթին կենսական դեղորայքով

Հավաքվել է։ AMD 1,573,179
48%
Նպատակ։ AMD 3,303,347
Minimum amount is AMD1 Maximum amount is AMD10000000 Put a valid number
AMD

Հարգելի աջակիցներ, շատերդ Դավիթին արդեն գիտեք, քանի որ ձեր օգնությամբ մենք կարողացանք ապահովել նրան իր կյանքի համար չափազանց կարևոր դեղորայքի չորս ամսվա պաշարով։

Դեղորայքի՝ Tracleer DT-ի օգտագործումը դրական ազդեցություն է ունեցել Դավիթի առողջական վիճակի վրա, և բժիշկների ցուցմամբ նա պետք է շարունակի ընդունել այն, ինչը ֆինանսապես անիրագործելի է նրա ծնողների համար։

Դավիթը ծնված օրվանից պայքարում է բնածին սրտի արատի՝ Ֆալլոյի տետրաադայի դեմ։ Նա արդեն հաղթահարել է 4 բարդ վիրահատություն, որոնցից վերջինը հաջողությամբ իրականացվել է 2024 թվականի հունվարի 15-ին Մոսկվայում։

Ձեր աջակցությունը կօգնի մեզ ապահովել Դավիթին 5 ամսվա համար նախատեսված այս կենսական դեղամիջոցով։

Դավիթը սիրում է ֆուտբոլ և շախմատ խաղալ իր կրտսեր եղբոր հետ և երազում է մի աշխարհի մասին, որտեղ բոլոր երեխաներն առողջ են, իսկ մայրերը՝ երջանիկ։

Ձեր յուրաքանչյուր նվիրաբերությունը մեծ ուժ ունի, և ձեր բարի քայլը կօգնի Դավիթին քայլել դեպի առողջ ապագա։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Каринэ Григорьян 1000 RUB November 13, 2025
IMAST app 50 USD November 12, 2025
IMAST app 240 USD September 23, 2025
IMAST app 645 USD July 31, 2025
Louisa Akopian 20 EUR July 26, 2025
IMAST app 760 USD June 28, 2025
Karina Sherstobitova 100 EUR June 12, 2025
Каринэ Григорьян 1000 RUB June 10, 2025
IMAST app 2125 USD May 28, 2025