Օգնեք փոքրիկ Հայկին առողջանալ
Ծանոթացեք՝ փոքրիկ Հայկն է։ Հայկը ծնվել է լրիվ առողջ և դուրս է գրվել ծննդատնից 3-րդ օրը։ Սակայն 1,5 ամսեկանում մայրը նրա մոտ նկատում է ոտքի այտուց պատվաստանյութի ներարկումից հետո։ Բժշկական զննության արդյունքում պարզ է դառնում, որ փոքրիկի օրգանիզմում կա բարձր ցուցանիշներով բորբոքային գործընթաց, սակայն բորբոքային օջախ չի հայտնաբերվում։
Հայկի վիճակը, չնայած ստացած դեղորայքային բուժմանը, օր օրի վատթարանում էր։ Հիմա Հայկը գտնվում է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, և նրա կենսական գրեթե բոլոր պրոցեսները խթանվում են սարքերով և դեղորայքով։
Հայկին տրվել է սուր արյունահոսություն, պոստհեմոռագիկ անեմիա, օստեոմիելիտ, կոագուլոպաթիա ախտորոշումը և նշանակվել է բուժում օգտագամով (2,5 գ, 120,000 դրամ)։ Բժիշկների ցուցմամբ փոքրիկին նաև անհրաժեշտ է անհապաղ գենետիկական հետազոտություն՝ բուժման ընթացքը որոշելու նպատակով (350,000 դրամ)։
Հայկն ունի բոլոր շանսերը՝ բուժվելու, հիվանդանոցից օր առաջ դուրս գրվելու և իր անժամանակ մանկությունը վայելելու համար։ Սակայն նրան նախ և առաջ պետք ենք մենք և մեր աջակցությունը։
Օգնեք Հայկին՝ նվիրաբերելով այսօր։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 1252 USD | August 27, 2025 |
