Ապահովեք Կամիլային անհրաժեշտ վիրահատությամբ
Ծանոթացեք 10-ամյա Կամիլային՝ խելացի, կենսուրախ ու մեծ երազանքներ ունեցող փոքրիկ աղջկան, ով շատ է սիրում ֆուտբոլ։ Ֆուտբոլը նրան ուժ է տալիս, երջանկացնում և օգնում չհանձնվել նույնիսկ ամենադժվար օրերին։
Կամիլայի մոտ ախտորոշվել է ախոնդրոպլազիա՝ հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որի դեպքում ոսկրային կառուցվածքը զարգանում է անհամաչափ, և երեխայի աճին զուգահեռ վերջույթների աճը դանդաղում է։ Այս հիվանդությունը կարող է ոչ միայն սահմանափակել երեխայի շարժունակությունը, այլև ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի վրա՝ մանկությունը դարձնելով ավելի բարդ ու ցավոտ։
Չնայած իր տարիքին՝ Կամիլան արդեն անցել է դժվար ճանապարհի միջով։ Նա տարել է երկու վիրահատություն, որից մեկը ձեր աջակցության շնորհիվ։
Այժմ Կամիլային սպասվում է ևս մեկ կարևոր վիրահատություն՝ ազդրերի երկարացում։ Սա նրա բուժման հաջորդ, շատ կարևոր փուլն է, որը կարող է մեծ նշանակություն ունենալ Կամիլայի ապագայի, շարժունակության և կյանքի որակի համար։ Բայց այս ճանապարհը միայնակ հաղթահարել նա չի կարող։
Կամիլայի ամենամեծ երազանքը միայն դա չէ։ Նա ուզում է դառնալ բժիշկ-գինեկոլոգ։ Ուզում է մի օր օգնել, որ երեխաները լույս աշխարհ գան առողջ, և ոչ մի փոքրիկ չանցնի այն ցավի ու դժվարության միջով, որ ինքն է զգացել։
Չնայած իր փոքր տարիքին՝ Կամիլան արդեն գիտի, թե որքան մեծ ուժ ունեն հավատը, բարությունը և մարդկային աջակցությունը։
Դարձե՛ք Կամիլայի աջակիցը։ Ձեր նվիրատվությունը կարող է օգնել նրան շարունակել բուժումը, ավելի ազատ շարժվել և ավելի վստահ քայլել դեպի իր ապագան։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 480 USD | May 11, 2026 |
| Епраксия Кишмишян | 3000 RUB | May 09, 2026 |
| Anonymous | 1000 AMD | May 09, 2026 |
| Anonymous | 200 RUB | May 09, 2026 |
| Кристине Г | 1000 RUB | May 09, 2026 |
| Anonymous | 500 RUB | May 08, 2026 |
| Anonymous | 1000 RUB | May 08, 2026 |
| Anonymous | 100 RUB | May 07, 2026 |
| Anonymous | 1000 RUB | May 07, 2026 |
| Екатерина Охотина | 500 RUB | May 07, 2026 |
| Лиана Чилингарян | 500 RUB | May 07, 2026 |
| Anonymous | 1000 RUB | May 07, 2026 |
| Вард Пароян | 500 RUB | May 07, 2026 |
| Anonymous | 300 RUB | May 07, 2026 |
| Сима Акопян | 1000 RUB | May 07, 2026 |
| . . | 300 RUB | May 06, 2026 |
| Кристине Г | 1000 RUB | May 06, 2026 |
| Anonymous | 500 RUB | May 06, 2026 |
| Yulianna Muradyan | 20000 RUB | April 30, 2026 |
| Арман Геворкян | 3000 RUB | April 30, 2026 |
| IMAST app | 60 USD | April 28, 2026 |
| Каринэ Григорьян | 1000 RUB | April 26, 2026 |
| Камо Григорян | 30000 RUB | April 26, 2026 |
| IMAST app | 1560 USD | April 24, 2026 |
| Anonymous | 700 RUB | April 19, 2026 |
| Karina Sherstobitova | 100 EUR | April 19, 2026 |
| Anonymous | 1000 RUB | April 16, 2026 |
| IMAST app | 3338 USD | April 11, 2026 |
