Օգնե՛նք Բաթին ստանալ անհրաժեշտ վերականգնողական բուժումը
Բաթը 11 տարեկան է։ Նա ունի մանկական ուղեղային կաթված, զարգացման հապաղում, չի խոսում և ֆիզիկապես թույլ է։ Նրա առողջական վիճակը պահանջում է շարունակական մասնագիտական աջակցություն և վերականգնողական բուժում։
Բաթն իր ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Արցախից։ Այսօր նրա մայրիկը հինգ անչափահաս երեխաների խնամքին զուգահեռ շարունակում է պայքարել որդու առողջության համար։ Տարիների ընթացքում Բաթն անցել է բազմաթիվ հետազոտություններ, իսկ բժիշկների նշանակմամբ՝ վերականգնողական բուժման կուրսեր Կոշի և Ջերմուկի կենտրոններում։
Այժմ Բաթին անհրաժեշտ է հերթական ստացիոնար վերականգնողական բուժումը։ Այն կարևոր է նրա ֆիզիկական վիճակը բարելավելու, առկա կարողությունները զարգացնելու և առօրյա դժվարությունները հնարավորինս մեղմելու համար։
Բաթի մայրիկն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի որդին շարունակի ստանալ իրեն անհրաժեշտ աջակցությունը, սակայն բազմազավակ ընտանիքի համար բուժման ծախսերը հոգալը մեծ բեռ է։
Օգնե՛նք Բաթին անցնել անհրաժեշտ վերականգնողական բուժումը և շարունակել իր զարգացման ճանապարհը։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 1423 USD | August 26, 2026 |
