Օգնե՛ք Արենին լսել և խոսել կրկին
Ծանոթացեք աշխույժ և կյանքով լի 8-ամյա Արենի հետ, ում մոտ 3 տարեկան հասակում ախտորոշվել է երկկողմանի ծանրալսություն։
Արենն այս ամբողջ ընթացքում գտնվել է Արաբկիր վերականգնողական կենտրոնի վերահսկողության տակ, սակայն ծանրալսությունը հասցրել է խորը հետք թողնել նրա խոսքի զարգացվածության և հոգեբանական վիճակի վրա։
Արենի մոտ նկատվել է դրական տեղաշարժ, երբ սկսել է կրել սարքեր և անցնել խոսքի վերականգնման թերապիաներ սուրդո մանկավարժների հետ։ Իսկ հիմա Արենն ունի նոր լսողական սարքերի կարիք, որոնք բավականին թանկարժեք են և ֆինանսապես անհասանելի են ծնողներին. սարքերի ընդհանուր արժեքը կազմում է 430,000 դրամ։
Սարքերի բացակայության պատճառով Արենը չի կարողանում հաճախել խոսքի վերականգնողական կուրսերին, դժվարանում է հաղորդակցվել ընտանիքի և ընկերների հետ, ինչը բացասականորեն է ազդում նրա հոգեբանական վիճակի վրա։
Ձեր ցանկացած նվիրաբերությունն այսօր կօգնի մեզ աջակցել Արենին՝ վերականգնել լսողությունը, զարգացնել խոսքը և բարելավել կյանքի որակը։
Միասին մենք կարող ենք փոխել ճակատագրեր։
Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
---|---|---|
IMAST app | 446 USD | November 30, 2024 |
IMAST app | 55 USD | November 25, 2024 |
Karina Sherstobitova | 100 EUR | November 24, 2024 |
IMAST app | 965 USD | November 22, 2024 |