Yerevan, Armenia

Օգնենք Անուշիկին՝ երազանքները վերածել հույսի

2611512 AMD Pledged
0 Backers
0 Days Left
Հավաքվել է։2611512 AMD
100 %
Նպատակ։ 2421120 AMD
Նպատակը հաջողված է
25 Campaigns | 0 Loved campaigns

Պատմություն

Մենք պատասխանատվություն ենք կրում մեր շահառուների համար, ովքեր դիմել են մեզ նույնիսկ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, և մենք չենք կարող նրանց թողնել ճակատագրին: Խնդրում ենք, հասկացեք և աջակցեք։

Թույլ տվեք Ձեզ ներկայացնել Անուշիկին, ով բնակվում է Երևանում։ Հարցին. «Եթե քո ձեռքերում կախարդական փայտիկ ունենայիր, ի՞նչ կանեի», տասնհինգամյա Անուշիկը պատասխանեց. «Բոլոր հիվանդ երեխաներին կբուժեի, կօգնեի առողջանալ»:

Նա երազում է դրա մասին, քանի որ իր կարճատև կյանքի ընթացքում բավականին ժամանակ է անցկացրել հիվանդանոցներում: Անուշիկն ունի ողնաշարի զարգացման բնածին արատ։ Սակայն այս վիճակի հազվադեպ լինելու պատճառով նրա մոտ միայն 3 տարեկանում ախտորոշվել է «Սպինա բիֆիդա», 7 տարեկանում նա վիրահատվել է Հայաստանում, սակայն ցանկալի արդյունքների չեն հասել։
Չնայած առողջական խնդիրներին՝ Անուշիկը առօրյա կյանքում լիովին ինքնուրույն է և ձգտում է ապրել լիարժեք կյանքով:

Սակայն իրավիճակը այժմ կրիտիկական է. ցանկացած պահի նրա ստորին վերջույթների կաթված կարող է առաջանալ, որը նրան կգամի անվասայլակին, և նրա կենսական օրգանները կարող են դադարել նորմալ գործել:
Անուշիկին այս վտանգավոր բարդություններից փրկելու միակ միջոցը վիրահատությունն է, որը նախատեսվում է կատարել Մոսկվայում՝ Մորոզովի անվան մանկական հիվանդանոցում։ Նրանք դուրս են գրել 806,298,00 ռուբլու հաշիվ, որից 200,000 ռուբլին կհոգա «Բարության տուն» հիմնադրամը։ Մնացած 606,298 ռուբլին պետք է հավաքենք միասին։

  • 26-11-2022

    Վերջին նորություններ

    Մենք հիանալի նորություն ունենք ձեզ համար: Վերջերս մենք դրամահավաք նախաձեռնեցինք մեր սիրելի Անուշիկի համար, ով ունի ողնաշարի զարգացման բնածին արատ։ Ձեր աջակցության շնորհիվ մենք կարողացանք հավաքել անհրաժեշտ միջոցները, և այժմ մեր Անուշիկը գտնվում է Մոսկվայում՝ մոր հետ։ Մորոզովի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի 606 298 ռուբլի վճարումը կատարել ենք և Անուշիկը պատրաստվում է վիրահատությանը։ Նա լցված է դրական սպասումներով և հուզմունքով վիրահատության ենթարկվելու հնարավորության համար, որը ժամանակին պարզապես երազանք էր: Մենք ցանկանում ենք մեր սրտանց երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր աջակցության, բարության և սիրո համար: Մենք գնալով ավելի ենք համոզվում, որ միասին կարող ենք անհնարին թվացողը դարձնել շատ հասանելի և իրական։
Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
karine melikyan 74 $ Սեպտեմբերի 30, 2023 7:42 am
Anonymous 606298 ₽ Սեպտեմբերի 15, 2023 11:34 pm