Կիսվել։

Նվիրեք Միլենային առողջ մանկություն

Հավաքվել է։ AMD 592,631
123%
Նպատակ։ AMD 481,250
Նպատակը հաջողված է

Այսօր ձեզ կծանոթացնենք այս հրաշք աղջնակի՝ Միլենայի հետ, ով իրենց փոքրիկ տնակում ապրում է մայրիկի և քույրիկի հետ։ Միլենայի հայրը լքել է ընտանիքը, որից հետո տան ամբողջ հոգսը ընկել է նրա մոր ուսերին։ Միլենան ապրում է այնպիսի պայմաններում, որտեղ մանկությունը փորձությունների մասին է, իսկ երազանքները՝ շքեղություն։

Միլենն պարզապես երազում էր ունենալ երկար մազեր։ Այդ երազանքն արդեն իրականացել է, սակայն մեզ պետք է ձեր օգնությունը նրան առողջ և երջանիկ մանկության հնարավորություն տալու համար, քանի որ առանց դրա չենք կարողանա իրականացնել նրա մյուս՝ մանկական, մաքուր երազանքները։

Միլենային անհրաժեշտ է գենետիկական անալիզ, որի հիման վրա բժիշկները կարող են տալ նրան հստակ ախտորոշում և նշանակել համապատասխան բուժում։ Նա այժմ հոսպիտալացված է «Ուիգմոր» հիվանդանոցում՝ նեյրոֆիբրոմատոզ տիպ 1, ձախ տեսողական նյարդի գլիոմայի, բազալ հանգույցների պաթոլոգիկ գոյացությունների և ճակատ-գագաթային շրջանի նեյրոֆիբրոմայի կապակցությամբ։

Առողջանալուց հետո միայն Միլենան կկարողանա վայելել իր երազած հեծանիվը, սկուտերը, համեղ ուտելիքները և հարմարավետ տան պայմանները։

Այս ընտանիքն ունի մեր կարիքը։ Միլենան ունի մեր կարիքը։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 818 USD January 11, 2026
Anonymous 4000 RUB January 06, 2026
IMAST app 245 USD December 28, 2025
IMAST app 45 USD December 11, 2025
Anonymous 3000 RUB December 09, 2025
Louisa Akopian 25 EUR December 06, 2025
Георгий Агаджанян 5000 AMD December 01, 2025
Nelli Abramova 1000 RUB November 27, 2025
Сирвард Арзуманян 10000 RUB November 19, 2025
IMAST app 150 USD November 17, 2025