Կիսվել։

Օգնե՛ք Դավիթին ապաքինվել

Հավաքվել է։ AMD 515,011
107%
Նպատակ։ AMD 481,250
Նպատակը հաջողված է

Երկու տարեկանը չբոլորած այս փոքրիկ հրաշքը՝ Դավիթը, կանգնած է առողջական մեծ խնդրի առաջ և այժմ գտնվում է WIGMORE կանանց և երեխաների հիվանդանոցում՝ լեյկոցիտների ադհեզիայի դիֆիցիտ նախնական ախտորոշմամբ։

Երկու ամիս առաջ երեխայի մայրը նկատում է, որ Դավիթի երեսին և ձեռքերին առաջանում են վերքեր, որոնք ժամանակի հետ խորանում են։ Բազմաթիվ հետազոտությունների և բուժումների արդյունքում երեխայի վիճակը բարելավվել է, սակայն հետագա բուժման համար բժիշկների ցուցմամբ Դավիթը պետք է անցնի գենետիկ հետազոտություն, որը բավականին թանկ արժե, և Դավիթի ընտանիքն ունի մեր աջակցության կարիքը՝ փոքրիկի բուժման գործընթացը սկսելու համար։ Գենետիկ հետազոտությունն արժե 350.000 ՀՀ դրամ։

Նվիրաբերելով այսօր՝ դուք կկանգնեք Դավիթի ընտանիքի կողքին և կօգնեք փոքրիկին անհրաժեշտ հետազոտությամբ, որը կբարելավի նրա բուժման ընթացքը՝ այն արդյունավետ և թիրախային դարձնելով։

Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 1082 USD November 10, 2025
Louisa Akopian 20 EUR October 25, 2025
Louisa Akopian 20 EUR October 01, 2025
IMAST app 175 USD September 29, 2025