Կիսվել։

Բիզնես-սեմինարներ WiZzy-ի հետ արցախցի երեխաների համար

Հավաքվել է։ AMD 189,364
104%
Նպատակ։ AMD 182,400
Նպատակը հաջողված է

Երեխայի զարգացման կարևոր ասպեկտներից մեկը կրթությունն է, որն օգնում է ընդլայնել նրանց աշխարհայացքը և բացահայտել ինչ-որ նոր բան ոչ միայն իրենց շուրջը, այլ նաև  իրենց ներսում: Ուրախ ենք տեղեկացնել, որ   10-ից 15 տարեկան արցախցի երեխաների բիզնես- դասերի կազմակերպմանն ուղղված՝  մեկնարկում է դրամահավաք: 

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել ստեփանակերտցի մեր շահառուներին.
Արինա Ավագիմյանը տաղանդավոր աղջիկ է, ով հաճախում է պարի դասերի արդեն 5 տարի, իր բացառիկ սերը հայկական ազգային պարերն են: Ստեփանակերտում Արինան հաճախել է նաև նկարչության և տիկնիկային թատրոնի խմբակների։
Դավիթ Գրիգորյանը ընկերասեր և ակտիվ տղա է։ Դավիթը միշտ հետաքրքրվում է ինչ-որ նոր բանով, զարգացման հետաքրքիր ուղղություններ է փնտրում։ Նա հաճախում է տարբեր խմբակներ՝ մենթալ մաթեմատիկայի, պարի, փայտամշակման, շախմատի և ձյուդոյի, սիրում է ֆուտբոլ  խաղալ։ Ստեփանակերտից տեղափոխվելուց հետո այժմ հաճախում է անգլերենի և կարատեի խմբակների։
Սևակ Գալստյանը սովորում  է Շիրակացու ճեմարանում, շատ հետաքրքրասեր է, սիրում է մաթեմատիկան,  ունի վերլուծական մտածողություն։ Բիզնեսի հետ կապված՝ ամեն ինչ իրեն հետաքրքիր է։ Ստեփանակերտում հաճախում էր նաև կարատեի։  
Տարոն Ասրյանը աշխույժ, ակտիվ երեխա է: Սիրում է շախմատ խաղալ, նկարել, քանդակել,  փորագրել փայտի վրա։ Նա ընկերասեր է և  շփվող։

Դասընթացների մասին.
Թիրախային լսարան՝ 10-ից 15 տարեկան 21 երեխա: Ծրագրի տևողությունը՝ 2 շաբաթ / 6 դաս:
Դասերը կանցկացվեն Էդգար Կարապետյանի ղեկավարությամբ, ով Գալաքսի Գրուպի ռազմավարության և նորարարության գծով տնօրենն է: Էդգարը նաև բիզնես խորհրդատու է և փորձագետ բիզնես ռազմավարության և թվայնացման ոլորտում, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս  և Ստենֆորդի համալսարանի առաջատար ծրագրի շրջանավարտ:

Ի՞նչ կստանա երեխան դասընթացն ավարտելուց հետո՝ 

  • հասկանալ թվային փոխակերպման ազդեցությունը բիզնեսի վրա,
  • նորարարությունների բացահայտում հաջողակ միջազգային ընկերություններում,
  • թվային բիզնես մոդելների ուսումնասիրություն,
  • հասկանալ սպառողների վարքագծի փոփոխությունները,
  • բիզնես գործերի վերլուծություն՝ օգտագործելով այնպիսի ընկերությունների օրինակ, ինչպիսիք են՝ Amazon-ը, Spotify-ը,
    Netflix-ը, Tesla-ն և Starbucks-ը:

Յուրաքանչյուր երեխայի մասնակցության համար պահանջվում է 45600 ՀՀ դրամ: 

Մենք գիտակցաբար մոտենում ենք երեխաներին օգնելու ոլորտների ընտրությանը: Մենք կարող ենք ոչ միայն արժեքավոր հմտություններ հաղորդել երեխաներին, այլև օգնել նրանց հասկանալ, թե ինչպես օգտագործել այդ հմտությունները: Այս ամենը հնարավոր կլինի ձեզանից յուրաքանչյուրի հոգածության շնորհիվ։ Միասին կօգնենք արցախցի երեխաներին շարժվել դեպի կայուն և հաջողակ ապագա:

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Anonymous 22450 RUB April 27, 2024
Anonymous 1000 RUB April 22, 2024
Топашян Армине 1000 RUB April 22, 2024
Anonymous 3000 RUB April 22, 2024
Михаил Михаил 1000 RUB April 22, 2024
Армен Топашян 10000 RUB April 22, 2024
Sergey Umurshatyan 3000 RUB April 22, 2024
Elena A 1000 RUB April 22, 2024
Зара Зара 1000 RUB April 22, 2024