Բիզնես-սեմինարներ WiZzy-ի հետ արցախցի երեխաների համար
Երեխայի զարգացման կարևոր ասպեկտներից մեկը կրթությունն է, որն օգնում է ընդլայնել նրանց աշխարհայացքը և բացահայտել ինչ-որ նոր բան ոչ միայն իրենց շուրջը, այլ նաև իրենց ներսում: Ուրախ ենք տեղեկացնել, որ 10-ից 15 տարեկան արցախցի երեխաների բիզնես- դասերի կազմակերպմանն ուղղված՝ մեկնարկում է դրամահավաք:
Ցանկանում ենք ձեզ ներկայացնել ստեփանակերտցի մեր շահառուներին.
Արեն Հովհաննիսյան, 14 տարեկան, հեշտ է հաղորդակցվում մարդկանց հետ, ընկերասեր է, ճկուն, արագ կողմնորոշվող, ունի շատ նախասիրություններ։ Հաճախել է «Թումո» կենտրոն։ Արցախում զբաղվել է նաև սպորտով։
Վաղինակ Սարգսյան, 13 տարեկան, ակտիվ և խելացի երեխա է, շատ է սիրում մաթեմատիկա և հայոց պատմություն առարկաները, ինչպես նաև սիրում է ազատ ժամանակ ֆուտբոլ խաղալ։ Երազում է դառնալ ատամնաբույժ։
Սյուզաննա Հայրապետյան, 12 տարեկան, սովորում է 7-րդ դասարանում։ Արցախում զբաղվել է սպորտով, ինչպես նաև հաճախել է պարի, կարուձևի, հելյունագործության խմբակների։ Նախասիրություններից է նկարչությունն ու կավագործությունը, սիրում է նաև հրուշակագործությունը, ինտերիերը։ Երևանում այժմ հաճախում է նկարչության և կավագործության պարապմունքների։
Անիտա Աթայան, 12 տարեկան, խելացի է, պարտաճանաչ ու աշխատասեր։ Արցախում սովորել է կոլաժի և պարի ավարտական դասարաններում։ Նվագում է ջութակ։ Իր նոր հետաքրքրություններից է բիզնեսը։
Մարգարիտա Տերտերյան, 12 տարեկան, հաճախում է Մինաս Ավետիսյանի անվան նկարչական դպրոց, ստեղծում է կերպարներ և կարճամետրաժ անիմացիաներ:
Դասընթացների մասին.
Թիրախային լսարան՝ 10-ից 15 տարեկան 21 երեխա: Ծրագրի տևողությունը՝ 2 շաբաթ / 6 դաս:
Դասերը կանցկացվեն Էդգար Կարապետյանի ղեկավարությամբ, ով Գալաքսի Գրուպի ռազմավարության և նորարարության գծով տնօրենն է: Էդգարը նաև բիզնես խորհրդատու է և փորձագետ բիզնես ռազմավարության և թվայնացման ոլորտում, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս և Ստենֆորդի համալսարանի առաջատար ծրագրի շրջանավարտ:
Ի՞նչ կստանա երեխան դասընթացն ավարտելուց հետո՝
- հասկանալ թվային փոխակերպման ազդեցությունը բիզնեսի վրա,
- նորարարությունների բացահայտում հաջողակ միջազգային ընկերություններում,
- թվային բիզնես մոդելների ուսումնասիրություն,
- հասկանալ սպառողների վարքագծի փոփոխությունները,
- բիզնես գործերի վերլուծություն՝ օգտագործելով այնպիսի ընկերությունների օրինակ, ինչպիսիք են՝ Amazon-ը, Spotify-ը,
Netflix-ը, Tesla-ն և Starbucks-ը:
Յուրաքանչյուր երեխայի մասնակցության համար պահանջվում է 45600 ՀՀ դրամ:
Մենք գիտակցաբար մոտենում ենք երեխաներին օգնելու ոլորտների ընտրությանը: Մենք կարող ենք ոչ միայն արժեքավոր հմտություններ հաղորդել երեխաներին, այլև օգնել նրանց հասկանալ, թե ինչպես օգտագործել այդ հմտությունները: Այս ամենը հնարավոր կլինի ձեզանից յուրաքանչյուրի հոգածության շնորհիվ։ Միասին կօգնենք արցախցի երեխաներին շարժվել դեպի կայուն և հաջողակ ապագա:
Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
---|---|---|
Anonymous | 30000 RUB | May 09, 2024 |
Anonymous | 400 RUB | May 09, 2024 |
Anonymous | 24000 RUB | May 09, 2024 |