Բիզնես-սեմինարներ WiZzy-ի հետ արցախցի երեխաների համար

186162 AMD Pledged
0 Backers
10 Days Left
Հավաքվել է։186162 AMD
100 %
Նպատակ։ 182400 AMD
Նպատակը հաջողված է
25 Campaigns | 0 Loved campaigns

Պատմություն

Երեխայի զարգացման կարևոր ասպեկտներից մեկը կրթությունն է, որն օգնում է ընդլայնել նրանց աշխարհայացքը և բացահայտել ինչ-որ նոր բան ոչ միայն իրենց շուրջը, այլ նաև  իրենց ներսում: Ուրախ ենք տեղեկացնել, որ   10-ից 15 տարեկան արցախցի երեխաների բիզնես- դասերի կազմակերպմանն ուղղված՝  մեկնարկում է դրամահավաք:

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել ստեփանակերտցի մեր շահառուներին.

Լիա Բաբայան, 11 տարեկան, շատ ակտիվ, ուրախ, հետաքրքրասեր երեխա է: Ստեփանակերտում հաճախել է երգի, պարի խմբակներ։ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սան է: Սովորում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Շատ գրքեր է ընթերցել ու ներկայացրել, արժանացել մրցանակների։ Բիզնեսի հետ կապված ամեն ինչ՝ հետաքրքրում է իրեն։
Կարեն Ադամյան, 12 տարեկան, շատ ակտիվ ու հետաքրքրասեր տղա է։ Ունի շատ նախասիրություններ։ Ստեփանակերտում 5 տարեկանից հաճախել է մենթալ թվաբանության կենտրոն։ Մեդալակիր է։ Հաճախել է նաև շախմատի դասերի։ Զբաղվել է անգամ թենիսով։ Հիմա Երևանում հաճախում է շախմատի դպրոց, արդեն 3-րդ կարգի շախմատիստ է։
Արթուր Աթայան, 14 տարեկան, խելացի է ու ընդունակ: Ստեփանակերտում սովորել է Ֆիզմաթ դպրոցում։ Նվագում է դհոլ, որն իր մոտ բավականին լավ է ստացվում, ինչպես նաև հաճախում է լողի։ Սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները։
Ալեքսանդր Դավթյան, 11 տարեկան, ակտիվ, ընկերասեր, հետաքրքրասեր, չարաճճի երեխա է։ Շուրջ 6 տարի է զբաղվում է բասկետբոլով։ Արցախում հաճախում էր Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, այժմ Երևանում հաճախում է Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի «Ջութակ»-ի բաժին, այժմ սովորում է 5-րդ դասարանում։ Սիրում է երգել և արտասանել։ Արցախում հաճախում էր նաև նկարչության խմբակ:

Դասընթացների մասին.
Թիրախային լսարան՝ 10-ից 15 տարեկան 21 երեխա: Ծրագրի տևողությունը՝ 2 շաբաթ / 6 դաս:
Դասերը կանցկացվեն Էդգար Կարապետյանի ղեկավարությամբ, ով Գալաքսի Գրուպի ռազմավարության և նորարարության գծով տնօրենն է: Էդգարը նաև բիզնես խորհրդատու է և փորձագետ բիզնես ռազմավարության և թվայնացման ոլորտում, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս  և Ստենֆորդի համալսարանի առաջատար ծրագրի շրջանավարտ:

Ի՞նչ կստանա երեխան դասընթացն ավարտելուց հետո՝ 

  • հասկանալ թվային փոխակերպման ազդեցությունը բիզնեսի վրա,
  • նորարարությունների բացահայտում հաջողակ միջազգային ընկերություններում,
  • թվային բիզնես մոդելների ուսումնասիրություն,
  • հասկանալ սպառողների վարքագծի փոփոխությունները,
  • բիզնես գործերի վերլուծություն՝ օգտագործելով այնպիսի ընկերությունների օրինակ, ինչպիսիք են՝ Amazon-ը, Spotify-ը,
    Netflix-ը, Tesla-ն և Starbucks-ը:

Յուրաքանչյուր երեխայի մասնակցության համար պահանջվում է 45600 ՀՀ դրամ:

Մենք գիտակցաբար մոտենում ենք երեխաներին օգնելու ոլորտների ընտրությանը: Մենք կարող ենք ոչ միայն արժեքավոր հմտություններ հաղորդել երեխաներին, այլև օգնել նրանց հասկանալ, թե ինչպես օգտագործել այդ հմտությունները: Այս ամենը հնարավոր կլինի ձեզանից յուրաքանչյուրի հոգածության շնորհիվ։ Միասին կօգնենք արցախցի երեխաներին շարժվել դեպի կայուն և հաջողակ ապագա:

 

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Anonymous 25000 ₽ May 7, 2024 7:42 pm
Anonymous 15000 ₽ May 7, 2024 7:41 pm
Anonymous 3700 ₽ May 7, 2024 7:39 pm