Բիզնես-սեմինարներ WiZzy-ի հետ արցախցի երեխաների համար

185161 AMD Pledged
0 Backers
0 Days Left
Հավաքվել է։185161 AMD
100 %
Նպատակ։ 182400 AMD
Նպատակը հաջողված է
25 Campaigns | 0 Loved campaigns

Պատմություն

Երեխայի զարգացման կարևոր ասպեկտներից մեկը կրթությունն է, որն օգնում է ընդլայնել նրանց աշխարհայացքը և բացահայտել ինչ-որ նոր բան ոչ միայն իրենց շուրջը, այլ նաև  իրենց ներսում: Ուրախ ենք տեղեկացնել, որ   10-ից 15 տարեկան արցախցի երեխաների բիզնես- դասերի կազմակերպմանն ուղղված՝  մեկնարկում է դրամահավաք:

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել ստեփանակերտցի մեր շահառուներին.

Խաչիկ Մարգարյան, 15 տարեկան, սիրում է  հաղորդակցվել մարդկանց հետ, Արցախում հաճախել է նաև մի քանի մարզաձևերի։ 
Վալերի Բալայան, 14 տարեկան, Ստեփանակերտում հաճախել է  «Թումո» կենտրոն, այստեղ ևս չի դադարեցրել հաճախումները «Թումո»: Շատ է սիրում սպորտը, հատկապես` կիոկուշին կարատեն, որով զբաղվում է արդեն 7 տարի։ Վալերիի երազանքը լավ ծրագրավորող դառնալն է:
Մարիամ Սաֆարյան, 11 տարեկան, շատ ակտիվ, կենսասեր, հետաքրքրասեր և ընկերասեր երեխա է։ Շատ է սիրում նկարել և պարել։ Ստեփանակերտում հաճախել է  նկարչական խմբակ և մասնակցել մի քանի ցուցահանդեսների։ Երևանում ևս շարունակում է հաճախել նկարչական խմբակ և պարի ուսուցման դասերի։ Դպրոցում հաճախում է նաև «Ուրախ չինարեն» և «Ուրախ անգլերեն» խմբակներին։  Նա չափազանց ընթերցասեր է։ Բոդո Շեփերի «Մանի անունով շունը» գիրքն ընթերցելուց հետո շատ է սկսել հետաքրքրվել բիզնեսով, որը իր համար հետաքրքիր ոլորտ է։ 
Արսեն Ջավադյան, 12 տարեկան, ակտիվ, շատ ընկերասեր և խելացի տղա է։ Արցախում մի քանի տարի հաճախել է նկարչության խմբակ, սիրում է ֆուտբոլ խաղալ։ Դպրոցական առարկաներից Արսենը սիրում է  մաթեմատիկան և քիմիան։  Ունի մեծ հետաքրքրություն բիզնեսի նկատմամբ։

Դասընթացների մասին.
Թիրախային լսարան՝ 10-ից 15 տարեկան 21 երեխա: Ծրագրի տևողությունը՝ 2 շաբաթ / 6 դաս:
Դասերը կանցկացվեն Էդգար Կարապետյանի ղեկավարությամբ, ով Գալաքսի Գրուպի ռազմավարության և նորարարության գծով տնօրենն է: Էդգարը նաև բիզնես խորհրդատու է և փորձագետ բիզնես ռազմավարության և թվայնացման ոլորտում, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս  և Ստենֆորդի համալսարանի առաջատար ծրագրի շրջանավարտ:

Ի՞նչ կստանա երեխան դասընթացն ավարտելուց հետո՝ 

  • հասկանալ թվային փոխակերպման ազդեցությունը բիզնեսի վրա,
  • նորարարությունների բացահայտում հաջողակ միջազգային ընկերություններում,
  • թվային բիզնես մոդելների ուսումնասիրություն,
  • հասկանալ սպառողների վարքագծի փոփոխությունները,
  • բիզնես գործերի վերլուծություն՝ օգտագործելով այնպիսի ընկերությունների օրինակ, ինչպիսիք են՝ Amazon-ը, Spotify-ը,
    Netflix-ը, Tesla-ն և Starbucks-ը:

Յուրաքանչյուր երեխայի մասնակցության համար պահանջվում է 45600 ՀՀ դրամ:

Մենք գիտակցաբար մոտենում ենք երեխաներին օգնելու ոլորտների ընտրությանը: Մենք կարող ենք ոչ միայն արժեքավոր հմտություններ հաղորդել երեխաներին, այլև օգնել նրանց հասկանալ, թե ինչպես օգտագործել այդ հմտությունները: Այս ամենը հնարավոր կլինի ձեզանից յուրաքանչյուրի հոգածության շնորհիվ։ Միասին կօգնենք արցախցի երեխաներին շարժվել դեպի կայուն և հաջողակ ապագա:

 

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Anonymous 43465 ₽ May 8, 2024 5:19 pm