Բիզնես-սեմինարներ WiZzy-ի հետ արցախցի երեխաների համար

185018 AMD Pledged
0 Backers
67 Days Left
Հավաքվել է։185018 AMD
100 %
Նպատակ։ 182400 AMD
Նպատակը հաջողված է
25 Campaigns | 0 Loved campaigns

Պատմություն

Երեխայի զարգացման կարևոր ասպեկտներից մեկը կրթությունն է, որն օգնում է ընդլայնել նրանց աշխարհայացքը և բացահայտել ինչ-որ նոր բան ոչ միայն իրենց շուրջը, այլ նաև  իրենց ներսում: Ուրախ ենք տեղեկացնել, որ   10-ից 15 տարեկան արցախցի երեխաների բիզնես- դասերի կազմակերպմանն ուղղված՝  մեկնարկում է դրամահավաք: 

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել ստեփանակերտցի մեր շահառուներին.

Եվա Մկրտչյան, 12 տարեկան, հետաքրքրասեր աղջնակ է: Ապրելով Արցախում՝ Եվան երկար ժամանակ հաճախել է պարի խմբակ, իսկ Երևան տեղափոխվելուց հետո որոշել է խորանալ սիրելի զբաղմունքի մեջ և այժմ հաճախում է պրոֆեսիոնալ արվեստի ստուդիա։
Հրանուշ Ավանեսյան, 11 տարեկան, շատ խելացի ու աշխատասեր երեխա է: Հրանուշը սիրում է նկարել և հավաքել բազմաթիվ մասերից բաղկացած գլուխկոտրուկներ։ Նա նաև սիրում է փոքր մասերից բաղկացած շինարարական հավաքածուներ հավաքել։ Նա շատ է սիրում մաթեմատիկա։ Մասնակցել է Կորիզ մրցույթին և անցել եզրափակիչ փուլ։ Աղջիկը գերազանցությամբ սովորող աշակերտ է:  Ապագայում նա ցանկանում է դառնալ դիզայներ-ինժեներ:
Դավիթ Միքայելյան, 11 տարեկան, նա բավականին ակտիվ երեխա է և ունի բազմաթիվ նախասիրություններ։ Դավիթը շատ է սիրում ֆուտբոլ, ունի սիրելի ֆուտբոլիստներ, ֆուտբոլային ակումբներ։ Դավիթը նույնպես մեծ հաճույքով է հաճախում ծրագրավորման դասընթացների և ծրագրում է ապագայում ծրագրավորող դառնալ։ Դպրոցում ուսումնասիրվող առարկաներից ամենաշատը մաթեմատիկան է սիրում։
Արթուր Աղաջանյան, 11 տարեկան,  հակված է ուսումնասիրել լեզուներ և տեխնիկական առարկաներ Շատ հետաքրքրասեր և ընկերասեր է: Ֆենոմենալ հիշողություն ունի: Նախկինում ձյուդոյով է զբաղվել, իսկ հիմա հետաքրքրված է  ֆուտբոլով և համակարգիչներով: Նա բավական  ակտիվ է դպրոցական կյանքում և սիրով մասնակցում է դպրոցական բոլոր միջոցառումներին։

Դասընթացների մասին.
Թիրախային լսարան՝ 10-ից 15 տարեկան 21 երեխա: Ծրագրի տևողությունը՝ 2 շաբաթ / 6 դաս:
Դասերը կանցկացվեն Էդգար Կարապետյանի ղեկավարությամբ, ով Գալաքսի Գրուպի ռազմավարության և նորարարության գծով տնօրենն է: Էդգարը նաև բիզնես խորհրդատու է և փորձագետ բիզնես ռազմավարության և թվայնացման ոլորտում, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս  և Ստենֆորդի համալսարանի առաջատար ծրագրի շրջանավարտ:

Ի՞նչ կստանա երեխան դասընթացն ավարտելուց հետո՝ 

  • հասկանալ թվային փոխակերպման ազդեցությունը բիզնեսի վրա,
  • նորարարությունների բացահայտում հաջողակ միջազգային ընկերություններում,
  • թվային բիզնես մոդելների ուսումնասիրություն,
  • հասկանալ սպառողների վարքագծի փոփոխությունները,
  • բիզնես գործերի վերլուծություն՝ օգտագործելով այնպիսի ընկերությունների օրինակ, ինչպիսիք են՝ Amazon-ը, Spotify-ը,
    Netflix-ը, Tesla-ն և Starbucks-ը:

Յուրաքանչյուր երեխայի մասնակցության համար պահանջվում է 45600 ՀՀ դրամ: 

Մենք գիտակցաբար մոտենում ենք երեխաներին օգնելու ոլորտների ընտրությանը: Մենք կարող ենք ոչ միայն արժեքավոր հմտություններ հաղորդել երեխաներին, այլև օգնել նրանց հասկանալ, թե ինչպես օգտագործել այդ հմտությունները: Այս ամենը հնարավոր կլինի ձեզանից յուրաքանչյուրի հոգածության շնորհիվ։ Միասին կօգնենք արցախցի երեխաներին շարժվել դեպի կայուն և հաջողակ ապագա:

 

 

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Anonymous 850 ₽ May 7, 2024 2:42 pm
Anonymous 268 $ May 7, 2024 2:34 pm
Anonymous 200 $ May 3, 2024 4:09 pm