Կիսվել։

Ալեքսանդրն ունի ձեր կարիքը կենսական դեղամիջոց ստանալու համար

Հավաքվել է։ 1,763$
115%
Նպատակ։ 1,527$
Նպատակը հաջողված է

Ալեքսանդրն ընդամենը 3 տարեկան է, բայց արդեն լուրջ բժշկական և դեղորայքային օգնության կարիք ունի։ Երեխայի մոտ ախտորոշվել է խրոնիկական թրոմբոցիտոպենիա, որը պահանջում է թանկարժեք դեղամիջոցների կանոնավոր օգտագործում։ Հիվանդությունը դրսևորվում է քթից արյունահոսության և մարմնի վրա կապտուկների տեսքով։ Երեխան ընդունում է դեղամիջոցներ, որոնք պետք է օգտագործի իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ապաքինման հույս կա, և հնարավոր է, որ դեղամիջոցների կարիք այլևս չլինի:

Անհրաժեշտ բուժում ստանալու համար երեխային անհրաժեշտ է «Ռևոլադ» դեղամիջոցը (մեկ փաթեթն արժե 228.000 դրամ), որը բավականին թանկարժեք է, և ծնողների ուժերից վեր է ապահովել երեխային դրա ցուցված քանակությամբ։

Ցանկացած, նույնիսկ ամենափոքր նվիրաբերությունը անգնահատելի ներդրում կլինի այս փոքրիկի կյանքը փրկելու գործում։

Միասին մենք կարող ենք անհնարինը հնարավոր դարձնել:

Ուրախ ենք համագործակցել IMAST app-ի հետ այս դրամահավաքի շրջանակներում՝ միասին էական ազդեցություն ունենալու նպատակով: https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 580 USD September 26, 2024
ed jabarov 400 USD September 26, 2024
ed jabarov 30000 RUB September 26, 2024
Левон Саргсян 5000 AMD September 25, 2024
Шушаник Пепоян 1000 RUB September 15, 2024
IMAST app 405 USD September 12, 2024