Կիսվել։

Երեքամսյա Լիլին ունի մեր անհապաղ օգնության կարիքը

Հավաքվել է։ AMD 570,578
106%
Նպատակ։ AMD 536,250
Նպատակը հաջողված է

Լիլին ընդամենը երեք ամսական է, բայց արդեն բախվել է առողջական շատ ծանր փորձության։

Երբ նա դեռ երկու ամսական էր, նրա մոտ նկատվել է աղիներից արյունային արտադրություն, ինչի պատճառով երեխան հոսպիտալացվել է Ուիգմոր հիվանդանոցում։ Ստացած բուժումից հետո երեք օր անց Լիլին դուրս է գրվել, սակայն ընդամենը մեկ շաբաթ անց նրա վիճակը կրկին վատթարացել է․ սկսվել են փսխում և լուծ, և փոքրիկը նորից տեղափոխվել է հիվանդանոց։

Սկզբում Լիլին բուժում էր ստանում պալատային պայմաններում, բայց հոսպիտալացման չորրորդ օրը նրա մոտ առաջացել է ցան։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի թրոմբոցիտների մակարդակը կտրուկ իջել է, և նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Հետազոտությունների արդյունքում Լիլիի մոտ ախտորոշվել է ցիտոմեգալովիրուսային վարակ։ Երկարատև բուժման շնորհիվ փոքրիկի վիճակում արձանագրվել է դրական դինամիկա։

Այս վարակը կարող է ախտահարել լյարդը և կենտրոնական նյարդային համակարգը։ Լիլիի դեպքում դրա հետևանքով որովայնում հեղուկ է կուտակվել, ինչպես նաև սկսվել են լյարդային անբավարարության նշաններ։ Չնայած այս ամենին՝ բուժման շնորհիվ փոքրիկին հաջողվել է հաղթահարել այդ ծայրահեղ ծանր շրջանը։

Այսօր Լիլին շարունակում է իր բուժման ճանապարհը և ունի մեր բոլորի աջակցության կարիքը։

Նախապես շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ձեռք կմեկնեն փոքրիկ Լիլիին և կաջակցեն նրա հետագա բուժմանը։

Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 962 USD March 29, 2026
IMAST app 477 USD March 21, 2026