Կիսվել։

10-ամյա Արտյոմն ունի գենետիկ հետազոտության կարիք

Հավաքվել է։ AMD 343,174
104%
Նպատակ։ AMD 330,000
Նպատակը հաջողված է

Արտյոմն ընտանիքի 5 երեխաներից միջնեկն է, սպորտի իրական սիրահար, ով երազում է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Սակայն նրա առողջական վիճակը խոչընդոտում է Արտյոմին իրականացնել իր երազանքը։

Վերջերս ծնողները նրա մոտ նկատել են, որ Արտյոմը երկարատև ջերմում է, ինչը պարբերական բնույթ է կրում։ Բազմաթիվ հետազոտություններից և երկարատև հոսպիտալացումից հետո Արտյոմին տրվել է «Պարբերական տենդի համախտանիշ» կլինիկական ախտորոշումը։ Ներկայումս նրան ցուցված է Պարբերական տենդերի ընդլայնված գենետիկ քննություն, որն արժե 250,000 դրամ։

Արտյոմի ծնողների համար հետազոտությունը բավականին թանկ է, սակայն Արտյոմի համար այն ունի կենսական նշանակություն։ Հետազոտության արդյունքները կօգնեն բժիշկներին ճիշտ գնահատել նրա վիճակն ու սկսել բուժման կամ հիվանդության կառավարման փուլը։

Ձեր յուրաքանչյուր նվիրաբերությունը կօգնի Արտյոմին հնարավորինս շուտ ապաքինվել և սկսել իրականացնել իր երազանքները։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
Роман Наргизян 500 RUB December 16, 2024
IMAST app 194 USD December 12, 2024
Мелина Андриасян 1000 RUB December 07, 2024
IMAST app 265 USD December 05, 2024
IMAST app 30 USD November 30, 2024
IMAST app 360 USD November 25, 2024