Short Story
Դուք, անշուշտ, հիշում եք մեր հիմնադրամի շահառու Մարիանային, ով խիզախորեն պայքարում է ախոնդրոպլազիայի (գաճաճության) դեմ։
Աջակցելով Մարիանային
Ի սկզբանե Մարիանայի բուժումը բաղկացած էր երկու փուլից. Ձեր օգնությամբ 2022 թվականի ամռանը հավաքեցինք անհրաժեշտ գումարը, ինչի շնորհիվ Մարիանան վիրահատվեց Սանկտ Պետերբուրգում։ Նրա ոտքի ոսկորները երկարացրել են 8 սմ-ով։ Դրանից հետո վերականգնողական շրջան էր, և այսօր Մարիանան ինքնուրույն քայլում է:
Այժմ մենք հասել ենք երկրորդ փուլին. նախ՝ ոտքերից մետաղական կոնստրուկցիաները հեռացնելու ժամանակն է, իսկ հետո ձեռքերի ոսկորների երկարացման վիրահատություն է սպասվում։
Ներկայումս մենք պետք է հավաքենք 189,000 ռուբլի երկրորդ փուլի համար, ներառյալ Մարիանայի և նրա մոր ավիատոմսի միջոցները։
Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք հավաքել Մարիանայի համար անհրաժեշտ գումարը:
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| Anonymous | 15000 RUB | November 29, 2023 |
| Anonymous | 20 USD | October 01, 2023 |
| Anonymous | 10 USD | August 20, 2023 |
| Anonymous | 775000 AMD | August 20, 2023 |
