Եգոր Խամչուկով

Եգոր Խամչուկով

Նա Եգորն է, 13 տարեկան: Մենք պատմել ենք, որ երկու տարեկանում նա սարսափելի վթարի է ենթարկվել։ Եգորի ողջ կյանքը շարունակական պայքար է։ Կոմա, ուղեղի վնասվածք, գանգի կոտրվածքներ, բազմաթիվ վիրահատություններ՝ այս ամենը նրան զրկել է անհոգ մանկությունից։

Հուլիսի 15-ին վիրահատությունը կատարվեց, և այժմ Եգորին մի փոքր քայլ է բաժանում իր երազանքից. ձեռքի շարժունակության վերադարձը կարող է օգնել նրան դառնալ սովորական , կենսուրախ երեխա:
Նա, ինչպես մյուս տղաները, երազում է հեծանիվ վարել և ֆուտբոլ խաղալ։ ⠀
Փոքր քայլը, որի մասին մենք խոսում ենք, վերականգնողական շրջանն է ։ Եվ այն սկսվում է ընդամենը 3 օրից (հուլիսի 29):

Մենք շատ ենք ցանկանում Եգորի հետ միասին գնալ այս քայլին։
«Միասին»-ն իսկապես կախարդական բառ է: Քանի՞ բարի գործ ենք արել միասին։
Նվաճե՞նք ևս մեկ գագաթ։ 🚀
—————————————

Մեծ ուրախությամբ հայտարարում ենք հերթական դրամահավաքի փակման մասին։
13-ամյա տղա Եգոր Խամչուկով․ 432 ժամ, 18 օր, 2,5 շաբաթ և մենք բոլորս ՝ ՁԵՐ օգնությամբ, հավաքեցինք անհրաժեշտ գումարը, կիսվեցինք գրառումներով, մշակեցինք բարության մարտահրավեր , խնդրեցինք աջակցություն մեր ընկերներից, ծանոթներից տարբեր համայնքներից, և ձեզանից յուրաքանչյուրը մեկնեց օգնության ձեռք!

Անկեղծ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլորիդ՝ ում մենք անձամբ ճանաչում ենք և ում դեռ չենք հանդիպել։

Հատուկ շնորհակալություն Յարոսլավլի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանին՝ ֆինանսական աջակցության համար, Տիգրան Սերգեևիչ Վ.-ին և Դավիթ Էրիկովիչին։

Հիշեք՝ Աստված օգնում է մարդկանց ձեռքերով:
27 հուլիսի, 2019թ.