«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Վլադը կարողանում է լսել. Ձեր առատաձեռնությունը դա հնարավոր դարձրեց

Սիրելի՛ ընկերներ, ուրախ ենք կիսվել ձեզ հետ այս հրաշալի նորությամբ: Ինչպես հիշում եք, մենք վերջերս բացեցինք հանգանակություն Վլադի համար, ում մոտ բժիշկները ախտորոշել էին երկկողմանի նեյրոսենսորական լսողության կորուստ: Լիարժեք կյանքով ապրելու համար նրան անհրաժեշտ էր կոխլեար իմպլանտացիա: Լսողության բացակայությունը թույլ չէր տա երեխային լիարժեք զարգանալ:

Ուրախությամբ հայտնում ենք, որ նոյեմբերի 27-ին Վլադին անցկացվեց կոխլեար իմպլանտացիա: Վիրաբույժ Վիգեն Բախշինյանը տեղեկացրեց մեզ հաջող ընթացքի և վիրահատության ավարտի մասին: Վլադը իրեն շատ լավ է զգում:

Շնորհիվ ձեր աջակցության և այն հրաշալի մարդու, ով հատուկ ժամանեցՀայաստան և անձամբ փոխանցեց պակասող գումարը երեխայի ընտանիքին, մենք կարողացանք հավաքել անհրաժեշտ գումարը Վլադի բուժման համար կարճ ժամանակահատվածում:
Պատկերացրեք, թե որքան բան նա դեռ պետք է բացահայտի, սովորի և հասկանա:

Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզանից յուրաքանչյուրին, որ անտարբեր չանցաք հանգանակության կողքից, չանջատեցիք մեր շահառուների մասին հրապարակումները, չգտաք պատճառներ կամ արդարացումներ որևէ մեկին մերժելու համար, այլ դրա փոխարեն գտաք ձեր սրտում ջերմություն և առատաձեռնորեն կիսվեցիք դրանով ուրիշների հետ: Ձեզ նման մարդկանց շնորհիվ Վլադը շուտով կկարողանա լսել մոր ձայնը:
Մեր ողջ թիմից յուրաքանչյուրին հայտնում ենք ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Կիսվել։