Գիտելիքի օրը Լևոն Ադամյանի անվան դպրոցում

Գիտելիքի օրը Լևոն Ադամյանի անվան դպրոցում

Ընտանի՜ք, շնորհավոր սեպտեմբերի 1։ Մաղթում ենք մեզ և ձեզ արդյունավետ ուսումնական տարի։

Օգոստոսի 27-ին մեր կամավորները Գիտելիքի օրվան ընդառաջ այցելեցին Լևոն Ադամյանի անվան դպրոց, որը գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Այն այնքան մոտ է սահմանին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցի շուրջ պատ են կառուցել, որպեսզի բակում գտնվող երեխաները վերևից չերևան։

Արա Պետրոսյանի շնորհիվ 30 երեխաների (1-ից 3-րդ դասարաններ) կարողացանք ուրախություն պարգևել։ Դպրոցում սովորում են ապագա չեմպիոններ, բժիշկներ, ուսուցիչներ։

Երեխաներն այստեղ աներևակայելի ուժեղ կամքի տեր են, դա կարելի է տեսնել նրանց աչքերում: Նրանց մեջ մի ամբողջ աշխարհ կա: Թող իրականանան նրանց երազանքները, և մենք վստահ ենք, որ ամեն ինչ կանենք դրան հասնելու համար։

Կրթությունը ներդրում է ապագայի համար, համաձա՞յն չեք։

 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2021 Թ