«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Միասին մենք հույս տվեցինք Մարիային

Ձեր առատաձեռնության և բարի սրտերի շնորհիվ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը կարողացավ հավաքել անհրաժեշտ միջոցները՝ աջակցելու 8-ամյա Մարիային, ով քաջաբար պայքարում է քրոնիկ երիկամային անբավարարության և մի շարք ծանր բարդությունների դեմ։

Հավաքված նվիրատվությունների և մեր ընկեր Դանիել Առաքելյանի աջակցությամբ ապահովվեցին Մարիայի համար անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները։ Դրանց մի մասը ձեռք բերվեց դրամահավաքի շնորհիվ, իսկ մյուս մասը՝ Դանիելի օգնությամբ։ Այսպիսով՝ միասին ամբողջությամբ հոգացինք նրա բժշկական կարիքները։

Հիմնադրամի տնօրեն Ելենա Հակոբյանը Դանիելի հետ միասին անձամբ այցելեցին Մարիային և նրա ընտանիքին՝ հանձնելով դեղորայքը, ինչպես նաև սնունդ ու այլ անհրաժեշտ իրեր, որոնք ընտրված էին՝ հաշվի առնելով Մարիայի առողջական վիճակը։ Այս այցը ոչ միայն օգնություն էր, այլև ջերմության ու հույսի կարևոր աղբյուր։ Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև IMAST հավելվածին՝ դրամահավաքի ընթացքում ցուցաբերած համագործակցության համար։ Ձեր աջակցությունը մեզ օգնեց համախմբել ավելի շատ սրտեր Մարիայի կողքին։

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամի անունից սրտանց շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար և ևս մեկ անգամ ապացուցելու, որ միասին կարող ենք կյանքեր փոխել։

Կիսվել։