«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Միասին մենք ջերմություն և հոգատարություն փոխանցեցինք խոցելի խմբի երեխաներին

Ընտանեկան բռնության, ծայրահեղ աղքատության կամ լքվածության ենթարկված երեխաների և դեռահասների համար ընտանեկան տրավման խորը վերքեր է թողնում։ Նրանց սեր և աջակցություն է անհրաժեշտ՝ բուժման իրենց ճանապարհը սկսելու համար։ Երեխաների պաշտպանության կենտրոնը անվտանգ միջավայր է, որտեղ նրանք կարող են վերականգնվել, ուժ ստանալ և կրկին հավատալ լավագույնին։ Մինչ օրս կենտրոնն աջակցել է ավելի քան 13,000 երեխայի։ Բայց, ցավոք, հարցումների թիվը շարունակում է աճել, և դրա հետ մեկտեղ աճում են նաև կարիքները։

Ձմռան սկսվելուն պես հատկապես սրվեց տաք անկողնային պարագաների հարցը՝ տարրական հարմարավետություն, որից շատ երեխաներ այդքան զուրկ էին։ Ձեր առատաձեռնության, IMAST հավելվածի աջակցության, Anitex-ի առատաձեռնության, որը նվիրաբերեց սրբիչներ և նաև տրամադրեց ապրանքներ ինքնարժեքով, և Yandex Delivery-ի միջոցով կազմակերպված բարեգործական առաքման շնորհիվ մենք կարողացանք երեխաներին ապահովել անհրաժեշտ բոլոր միջոցներով:

Մենք կենտրոնին նվիրաբերեցինք ջրակայուն ներքնակի ծածկոցներ, տաք և թեթև վերմակներ, սրբիչներ՝ այն ամենը, ինչը կօգնի երեխաներին իրենց զգալ սիրված, ջերմ և անվտանգ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մաս կազմեցին այս բարի գործի: Միասին շարունակենք օգնել նրանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։

 

 

Կիսվել։