
Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած սարսափելի հրդեհից հետո շատերի կյանքը ընդմիշտ փոխվել է։ Փետրվարի 8-ի գիշերը բռնկված հրդեհը արագորեն տարածվեց փայտե շենքով մեկ՝ խլելով մեկ մարդու կյանք, ինչպես նաև վնասներ հասնելով վեց մարդու։ Փրկարարների արագ աշխատանքի շնորհիվ 27 մարդ տարհանվել է, և հրդեհը տեղայնացվել է, սակայն շատ ընտանիքներ մնացել են անօթևան։ Տուժած ընտանիքներից մեկը կորցրեց գրեթե ամեն ինչ՝ տունը, ունեցվածքը, ինչպես նաև անվտանգության, ապահովության զգացումը։
«Շտապիր դեպի բարին» հիմնադրամը արձագանքեց նրանց դժվարին իրավիճակին՝ տրամադրելով լվացքի մեքենա, ներքնակ և առօրյա կյանքի համար անհրաժեշտ պարագաներ։ Դժվարին ժամանակներում մենք կարծում ենք, որ կարևոր է ոչ միայն նյութական օգնություն ցուցաբերել, այլև հույս, աջակցություն և հիշեցնել, որ նրանք միայնակ չեն։ Միասին մենք կարող ենք վերականգնել կյանքեր և հզորացնել մեր համայնքները։