Աջակցման ծրագիր մեր հայրենակիցների համար

Աջակցման ծրագիր մեր հայրենակիցների համար

@hayordi__-ի շնորհիվ մեկնարկեց իրենց տները հարկադրված լքած մեր հայրենակիցների աջակցության համալիր ծրագիրը։

Ծրագրին կարող են մասնակցել հետևյալ խմբերը՝
– 2016-ից 2023 թվականներին զոհված զինվորների ընտանիքներ,
– սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհերի ընտանիքները,
– երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներ,
– 3 տարեկանից ցածր երեխաներ ունեցող ընտանիքներ:

Շարժական կայանը կայցելի Հայաստանի մարզեր և աջակցություն կցուցաբերի դրա կարիքն ունեցող անձանց: ։
Համատեղ աշխատանքի շնորհիվ այցելեցինք Գորիս, Վայք և Վեդի, ինչի արդյունքում 441 ընտանիք ստացավ աջակցություն, ձեր հոգատարությունն ու սերը։

🚑🚨
@speshikdobru-ն տրամադրում է մանկական սնունդ, մանկական հիգիենայի պարագաներ, տակդիրներ։

@hayordi__-ն ապահովում է հագուստը։

@armenianeducationalfoundation-ը դպրոցական պարագաներ է տրամադրում երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին։

@frontlinetherapists-ը տեղում հոգեբանական աջակցություն է տրամադրում:

@idbankcjsc-ը մեծահասակներին տրամադրում է իր բանկային պրոդուկտների անվճար փաթեթ:

Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում են, որ օգնենք։