Աջակցություն Տիգրանի ընտանիքին

Աջակցություն Տիգրանի ընտանիքին

Ծանոթացե՛ք վառ ու լուսավոր Տիգրանի հետ, ով Արցախի Բերդաշեն գյուղից է։
Տիգրանի ընտանիքը բռնի տեղահնման օրից շուրջ մեկ ամիս բնակվեց Հայորդի ճամբարում, որտեղ Տիգրանն անձամբ ինքն էր մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ դիմավորում ճամբարի բոլոր հյուրերին ու ծանոթացնում մեր մեծ ընտանիքի հետ։

Արցախյան վերջին պատերազմում Տիգրանը կորցրեց հորեղբորը, իսկ հայրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխեց Երևան ու մինչ օրս շարունակում է բուժումը։

📌Ճամբարից հեռանալուց հետո Տիգրանի ընտանիքը ինչպես նաև ճամբարում ապաստանած բոլոր ընտանիքները ստացան մեծ նվեր՝ մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, ինչպես նաև այլ անհրաժեշտ պարագաներ։