Աջակցություն արցախցի ընտանիքներին

Աջակցություն արցախցի ընտանիքներին

Այս օրերին աջակցություն է հասցվել Արարատի մարզի Բյուրավան և Գետազատ գյուղերին, ինչպես նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքի՝ Արցախից ժամանած ընտանիքներին։

Բյուրավան գյուղի մանկապարտեզ են ուղարկվել հետևյալ պարագաները՝ փոքրիկների համար նախատեսված խաղալիքներ, տաք վերմակներ, բարձեր, տաքացուցիչներ, մահճակալներ։

Խնդրանքին համապատասխան՝ Գետազատ գյուղ են բերվել մահճակալներ, վերմակներ, տաք հագուստ, տաքացուցիչներ։

Տավուշի մարզ է մեկնել մարդասիրական օգնության խմբաքանակ՝ տաք վերմակների, բարձերի, գրենական պիտույքների և հիգիենայի միջոցների տեսքով։

16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2020 Թ