Սմբատ

Սմբատ

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանի ուղերձը. @akopyan.elena ⠀
Ո՞վ է հիշում գանգրահեր Սմբատի դրամահավաքը։

Եկել ենք ձեզ ասելու, որ անսահման ՇՆՈՐՀԱԿԱԼ ենք:

Դուք օգնեցիք նրան կոխլեար իմպլանտ գնել:
Դուք գումար եք հավաքել վիրահատության համար:
Դուք օգնեցիք ավարտել ամենակարևոր վերականգնողական կուրսը:

Մայրիկն ու հայրիկը ամեն ինչ արեցին, որ Սմբատն այսօր լսի։ Երկարատև, ամենօրյա դժվարին պարապմունքներ…

Նա լսում է.
Նա խոսում է!
Նա ամեն ինչ հասկանում է!
Նա կգնա դպրոց՝ սովորական դպրոց:

Լսեք նրան։

Այդ ամենը ձեր շնորհիվ է:

Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին։

Գիտե՞ք՝ դիտեցի տեսանյութը և ևս մեկ անգամ հասկացա, որ այն գործունեությունը, որը ես ծավալում եմ , շատ կարևոր է, չափից դուրս կարևոր։

Գուցե այն դեռ ամբողջական չէ (նկատի ունեմ, որ մենք կարող ենք ավելին և ավելի լավ անել), բայց ծնողներն ու երեխաները մեր կարիքն ունեն: Թող առայժմ այսպես ստացվի: Դրա համար էլ փառք Աստծո։

Ես իսկապես հույս ունեմ, որ մեր հնարավորությունները կմեծանան, և ավելի շատ ընտանիքներ հնարավորոււթյուն կունենան աջակցություն ստանալու։
29 սեպտեմբերի, 2019թ