Siberian Wellness և «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը. օգնություն արցախցի հայրենակիցներին

Siberian Wellness և «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը. օգնություն արցախցի հայրենակիցներին

Siberian Wellness @siberianwellness_armenia-ն շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։

@speshikdobru «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի հետ այսօր գնացինք Հայանիստ գյուղ՝ մարդասիրական օգնության բաշխման կետ, որտեղ օգնեցինք ներքին տեղահանվածներին՝ փոխանցելով.

✔️180 հատ կոմպլեքս վիտամիններ երեխաների համար

✔️50 հատ կոմպլեքս վիտամիններ մեծահասակների համար

✔️200 հատ խնամքի միջոցներ (ներառյալ շամպույններ, ատամի մածուկներ, գելեր և դեմքի լվացող միջոցներ)

1,7 մլն ֏ ընդհանուր գումարով

Մեր գործունեությանը կարող եք հետևել կից տեսանյութում, իսկ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար կարող եք դիմել Մոսկովյան 21 հասցեում գտնվող @speshikdobru «Շտապիր դեպի բարին» հիմնադրամին։