Աջակցություն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին Իջևանում և Սևանում

Աջակցություն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին Իջևանում և Սևանում

Ձեր բոլորի աջակցությամբ 04․10․2023-ին մենք կարողացանք այցելել Իջևանի 8 հյուրանոց, որտեղ ժամանակավորապես տեղավորվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, և նվիրաբերեցինք անձնական հիգիենայի պարագաներ և հագուստ։ «Ռեստարտ» Իջևանի գրասենյակում թողեցինք տակդիրներ և հագուստ՝ հետագայում տարածաշրջանի կարիքավորներին բաժանելու համար: Հաջորդ կանգառը Սևանն էր, որտեղ այցելեցինք 5 հյուրանոց։

Այն ամենը, ինչ կարող ենք մենք անել այսօր՝ մի փոքր ջերմություն, ուշադրություն, աջակցություն և օգնություն ցուցաբերելն է մեր հայրենակիցներին, ովքեր անցել են աղետալի դեպքերի, շրջափակումների, պատերազմների միջով և հարազատների, հայրենիքի ու հայրենիքի անդառնալի կորուստների միջով։
Շնորհակալություն մեզ միանալու և օգնելու համար: