«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

«Երեխաներին պատրաստենք դպրոցին» 2024

Մեր թիմը սեպտեմբերի 2-ին այցելեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի երեք սահմանամերձ գյուղեր՝ Գետք, Երազգավորս և Բայանդուր: Նախագծի նպատակն է աջակցել կյանքի դժվարին պայմաններում ապրող երեխաներին և ծնողներին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ դպրոցական պարագաներով դպրոց հաճախելուն ընդառաջ:

Ձեր աջակցության շնորհիվ հանրակրթական դպրոցի  1-4-րդ դասարաններում սովորող 121 երեխա  ստացել է դպրոցական պարագաներով հավաքածուներ, որոնք նրանք կօգտագործեն ողջ տարվա ընթացքում, իսկ առաջին դասարանցիները ստացել են նաև դպրոցական պայուսակներ:

Այս պարզ, բայց կարևոր իրերը կօգնեն երեխաներին ուրախությամբ սկսել նոր ուսումնական տարին: Նշենք, որ մեր աջակցությունը միայն նյութական չէր՝ մենք կազմակերպել ենք հատուկ տոնախմբություն՝ երգերի, պարերի և @skyurik_events-ի մուլտհերոսների  մասնակցությամբ: Երեխաները ոգևորված մասնակցել են միջոցառումներին՝ ստանալով դրական էներգիա:

Հատկապես կարևոր էր, որ երեխաները հասկանան համերաշխության և փոխօգնության գաղափարը: Հենց այդ հատկանիշներն են օգնում մարդկանց հաղթահարել դժվարությունները և առաջ գնալ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Մենք հավատում ենք, որ նման բարեգործական միջոցառումները երեխաների սրտերում ներշնչում են հույս և հավատ բարության նկատմամբ:

Թող յուրաքանչյուր երեխա շրջապատված լինի ուշադրությամբ և վստահությամբ՝ իր անձի և շրջապատի նկատմամբ: Հատուկ շնորհակալություն բոլոր մեր հովանավորներին և աջակիցներին, որոնց բարությունը և աջակցությունը հնարավոր դարձրեցին այս նախագիծը: Թող ձեր բարությունը և սրտաբացությունը  լինեն մյուսների ոգեշնչման աղբյուրը, իսկ այս փոքր աջակցության քայլերը դառնան մեծ և պայծառ փոփոխությունների սկիզբ: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են նախագծին: Թող այս փոքր քայլերը դառնան մի հատուկ և մեծ գործի սկիզբ:

Կիսվել։