Skip to main content

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Փոքրիկ Անին ստացել է իրեն կենսականորեն անհրաժեշտ բուժումը

Անին արևոտ, կենսուրախ և ժպտադեմ աղջնակ է, ով անչափ սիրում է պարել, և ջերմորեն շփվել շրջապատող մարդկանց հետ։ Իր առողջական վիճակով պայմանավորված՝ նրան կենսականորեն անհրաժեշտ էր «Օկտագամ» (5 գ) դեղորայքային բուժումը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ փոքրիկն արդեն իրեն լավ է զգում․ նշանակված դեղորայքն իր դրական արդյունքն է տվել։ Այժմ Անին պարբերաբար գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

IMAST app-ի հետ համագործակցության և կազմակերպված դրամահավաքի շնորհիվ հաջողվեց հավաքել անհրաժեշտ 230,000 ՀՀ դրամը՝ ապահովելով Անիի համար այդչափ կարևոր դեղորայքային աջակցությունը։

Խորին շնորհակալություն ենք հայտնում IMAST app-ին և մեր բոլոր աջակիցներին՝ ցուցաբերած վստահության, սրտացավության և աջակցության համար։ Ձեր շնորհիվ կարողանում ենք հոգալ Անիի առողջության համար և նրան պարգևել անհոգ ու երջանիկ մանկության ևս մեկ հնարավորություն։

Կիսվել։