
Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում վերջապես տեսանք երեխաներին ու չափից դուրս հիացանք, թե ինչպես են մեզ դիմավորել։ Աղ ու հաց, խաղեր, բանաստեղծություններ ու երգեր․ մի պահ մենք էլ մանկացանք երեխաների հետ:
Բայց ավելի ուրախացանք տեսնելով՝ որքան հայրենասեր ու ուժեղ են երեխաները, նրանց աչքերում մի ամբողջ կյանք կա։ Երբեմն դժվար է… բայց նրանք բոլորից ավելի շատ են վայելում փոքրիկ բաները և դրանից ավելի շատ՝ երազում են խաղաղ երկնքի մասին:
Շնորհակալություն ենք հայտնում մանկապարտեզի տնօրեն Անահիտ Բաբայանին և ողջ անձնակազմին։
Դե ինչ, մի փոքր հեշտացրինք նրանց կյանք՝ նվիրելով սառնարան, 2 պահարան գրքերի և խաղալիքների համար, 24 մանկական աթոռներ, խոհանոցային պարագաներ, խոհանոցի սեղան, գորգեր, չհրկիզվող պահարան և շատ ուսումնական խաղալիքներ։
Այսպիսով, ևս 21 երեխա երջանկացան։ Աշխարհը շտապում է, բարին քեզ հետ լինի:
Նոյեմբեր 19, 2021