Աջակցենք Տիգրանին

Աջակցենք Տիգրանին

Սիրելի՛ աջակիցներ,
Ձեր շնորհիվ անհնարինը հնարավոր է դարձել։
Տիգրանի համար անհրաժեշտ գումարը հավաքվել է, և մենք փակում ենք դրամահավաքը։

Սա շատ կարևոր քայլ էր Տիգրանին լիարժեք կյանք վերադարձնելու համար, ինչի արդյունքում Տիգրանն ունի լիարժեք ապաքինման հնարավորություն։ Մնում է միայն աղոթել, հուսալ, որ վիրահատությունը բարեհաջող կանցնի, Տիգրանը շուտով կվերադառնա Հայաստան ու Սանկտ Պետերբուրգից ստացած տպավորություններով կկիսվի ընկերների հետ։

Տիգրանի բուժման համար անհրաժեշտ 75,000 դոլարի փոխարեն HFC Armenia @hfc.armenia հիմնադրամի հետ համատեղ ջանքերով հավաքվել է 92,000 դոլար։
Դրանցից 389,096,41 ռուբլին հավաքել են մեր անփոխարինելի դոնորները՝ դուք։ Շնորհակալությու՜ն բոլորիդ։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ 5 000 000 դրամ նվիրաբերության համար

Ինչ վերաբերում է գումարին, ապա աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով հնարավոր է բուժման արժեքը բարձրանա, ինչպես նաև հնարավոր են փոխարժեքների կտրուկ տատանումներ, ինչը մենք հաշվի կառնենք։ Իսկ մնացորդային գումարները կօգտագործվեն այլ երեխաների բուժման համար:

Աստված օգնում է մարդկանց ձեռքերով։ Խաղաղություն և բարություն բոլորին։

05/06/2022

Սիրելի՜ բարեկամներ, մի քանի ժամ առաջ մեր Տիգրանը ոսկրածուծի բարեհաջող փոխպատվաստման է ենթարկվել, երեխան իրեն լավ է զգում։ Առջևում դեռ բարդ շրջան է, վստահ ենք, որ Տիգրանը կհաղթահարի այս դժվարին և պատասխանատու փուլը։

Շատ շնորհակալ եմ ձեր բարության և աջակցության համար։ Ձեր օգնությամբ և աջակցությամբ Տիգրանը այս գեղեցիկ կյանքն ապրելու հնարավորություն ունի: