Իշխանը և իր ընկերները Մեծ Մասրիկ գյուղից

Իշխանը և իր ընկերները Մեծ Մասրիկ գյուղից

Սա Իշխանն ու իր ընկերներն են Մեծ Մասրիկ գյուղից, ուր շատ շուտով կուղևորվենք։ Նա և իր ընկեր Լաերտը նվերներ կստանան հենց ձեր շնորհիվ:

Ընդամենը 4 օրում հավաքվել է դպրոցական պարագաների համար անհրաժեշտ գումարը՝ @artis.bag.factory-ի աջակցությամբ, որը ներկայացնում է @ismene_hambardzumyan-ը, և նրանք արդեն Հայաստանում իրենց գործարանում ուսապարկեր են կարում բոլոր տարիքի երեխաների համար։ Եվս մեկ հիանալի նորություն՝ գործարանից նվեր ենք ստանալու աղջիկների համար նախատեսված ուսապարկեր ևս։

Նման աջակցությամբ մենք գիտենք և տեսնում ենք, որ մենակ չենք, և կարող ենք հաղթահարել ցանկացծ խոչընդոտ։