
«Կրթության հզորացում տեխնոլոգիայի միջոցով» 2
«Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամը մեծ կարևորություն է տալիս այն համագործակցություններին, որոնք կիսում են մեր արժեքները և նպատակը։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Avito-ին՝ մեզ մշտապես աջակցելու և վստահելու համար։ Այս անգամ ևս Ավիտոն մեզ նվիրաբերեց 5 MacBook համակարգիչներ։ Վերջինիս շնորհիվ կարողացանք կրկին համագործակցել «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի հետ` տրամադրելով տեխնիկաները ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Արմավիրի և Լոռիի մարզերի և Երևանի երեխաներին և կրթական հաստատություններին: Շնորհակալություն ենք հայտնում «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ՝ մեր արժեքները կիսելու, համակարգիչները ճիշտ հասցեատերերին արագ և արդյունավետ բաշխելու համար: Համակարգիչները տրամադրվել են՝
- Վարդենիսի քոլեջ, Գեղարքունիքի մարզ․ ուսանողները կկարողանան կատարել իրենց անհատական աշխատանքները, ինչպես նաև քոլեջում կկարողանան իրականացնել աշխատանքներ՝ առանց խոչընդոտների ու ավելի ճկուն համակարգով։
- Տաթևի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ․ կկարողանան իրականացնել նախագծային դասերը, կբարձրանա դասերի արդյունավետությունը։ Համակարգիչը դպրոցին կփոխանցվի հոկտեմբեր ամսվա ընթացքում:
- Գայանե Նիկողոսյան, 17 տարեկան, Արմավիրի մարզ․ համակարգիչը ստանալուն պես Գայանեն սկսել է մասնակցել գրաֆիկ դիզայնի դասընթացների։ Համակարգչի առկայությունը օգնեց, որ Գայանեն կարողանա սկսել իր մասնագիտական ուղին։
- Մանե Քալաշյան, 16 տարեկան, Լոռիի մարզ. Մանեն համակարգիչը ստանալուց հետո սկսել է թվային մարքեթինգի վերաբերյալ իր տեսական գիտելիքները կիրառել գործնականում, , զարգացնել տվյալ ոլորտում անհրաժեշտ հմտությունները, խորացնել գիտելիքները HTML, ծրագրավորում և AI ոլորտներում։ Համակարգչի առկայությունն օգնեց, որ կարողանա գործել իր ընտրած մասնագիտության ոլորտում։
- Ալեքսանյան Դիանա, արցախցի է, 9-րդ դասարանի աշակերտուհի։ Դիանան հաճախում է դասընթացների ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ու համակարգչի առկայությունը օգնել է, որ կարողանա իր տաղանդը ամբողջությամբ կյանքի կոչել։
Այս նախաձեռնությունը՝ «Կրթության հզորացում տեխնոլոգիայի միջոցով», էական դեր է խաղում ուսանողներին անհրաժեշտ գործիքներով ապահովելու հարցում՝ օգնելով նրանց գերազանցել իրենց կրթական ուղիներում, ձեռք բերել նոր հմտություններ և հասնել ավելի պայծառ ապագայի:
Նախաձեռնության առաջին փուլին կարող եք ծանոթանալ այստեղ։




