«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Աջակցություն Հայաստանում ապրող կարիքի մեջ հայտնված ընտանիքներին

2018 թվականի օգոստոսի 26-ին «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը այցելեց Լոռու մարզի մի շարք գյուղեր
🔸Ագարակ գյուղ (8 ընտանիք),
🔸Ուրուտ գյուղ (5 ընտանիք),
🔸Յահդան գյուղ (7 ընտանիք) :

Մենք ցանկանում ենք կրկին շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցեցին, օգնեցին և, հատկապես, նրանց, ովքեր նվիրաբերեցին գումար: Դուք մեզ հնարավորություն եք տալիս բարեգործություն անել: Առանց ձեր աջակցության, այս ամենը հնարավոր չէր լինի: Ձեր աջակցությունը մեզ համար անգնահատելի է:

Հ.Գ. Մնացած գումարը, որը հավաքվել է կարիքի մեջ հայտնված ընտանիքների համար, կօգտագործվի Շիրակի մարզի №3 հատուկ դպրոցի սաների համար մահճակալներ ձեռք բերելու համար:

Կիսվել։