Օգնություն Հայանիստ գյուղ տեղահանված մեր հայրենակիցներին

Օգնություն Հայանիստ գյուղ տեղահանված մեր հայրենակիցներին

Հոկտեմբերի 8-ին մեր համատեղ ջանքերով ուղևորություն կատարեցինք Հայանիստ գյուղ, որտեղ 360 բռնի տեղահանված մեր հայրենակիցները ստացան կենցաղային պարագաներ, հագուստ, սնունդ և այլ օգնություն։

Հիմնադրամի թիմի, տեղի կամավորների և հենց տեղահանվածների համակարգված աշխատանքի շնորհիվ բոլոր ընտանիքները՝ առանց բացառության, արժանացան ուշադրության, խնամքի և օգնության։

Բոլոր ներկաների միջև երկար ժամանակ պահպանվեց փոխադարձ աջակցության, երախտագիտության ու համակրանքի մթնոլորտը։

– Դա քեզ համար է: ♥️
– Շատ շնորհակալություն!..
Կինը ժպտալով, բայց աչքերում թախիծն ասաց ու աչքերի մեջ նայելով ավելացրեց.
-Բայց մենք մեր Հայրենիքն ենք ուզում..