Օգնենք Անուշիկին՝ երազանքները վերածել հույսի

Օգնենք Անուշիկին՝ երազանքները վերածել հույսի

Մենք պատասխանատվություն ենք կրում մեր շահառուների համար, ովքեր դիմել են մեզ նույնիսկ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, և մենք չենք կարող նրանց թողնել ճակատագրին: Խնդրում ենք, հասկացեք և աջակցեք։

Թույլ տվեք Ձեզ ներկայացնել Անուշիկին, ով բնակվում է Երևանում։ Հարցին. «Եթե քո ձեռքերում կախարդական փայտիկ ունենայիր, ի՞նչ կանեի», տասնհինգամյա Անուշիկը պատասխանեց. «Բոլոր հիվանդ երեխաներին կբուժեի, կօգնեի առողջանալ»:

Նա երազում է դրա մասին, քանի որ իր կարճատև կյանքի ընթացքում բավականին ժամանակ է անցկացրել հիվանդանոցներում: Անուշիկն ունի ողնաշարի զարգացման բնածին արատ։ Սակայն այս վիճակի հազվադեպ լինելու պատճառով նրա մոտ միայն 3 տարեկանում ախտորոշվել է «Սպինա բիֆիդա», 7 տարեկանում նա վիրահատվել է Հայաստանում, սակայն ցանկալի արդյունքների չեն հասել։
Չնայած առողջական խնդիրներին՝ Անուշիկը առօրյա կյանքում լիովին ինքնուրույն է և ձգտում է ապրել լիարժեք կյանքով:

Սակայն իրավիճակը այժմ կրիտիկական է. ցանկացած պահի նրա ստորին վերջույթների կաթված կարող է առաջանալ, որը նրան կգամի անվասայլակին, և նրա կենսական օրգանները կարող են դադարել նորմալ գործել:
Անուշիկին այս վտանգավոր բարդություններից փրկելու միակ միջոցը վիրահատությունն է, որը նախատեսվում է կատարել Մոսկվայում՝ Մորոզովի անվան մանկական հիվանդանոցում։ Նրանք դուրս են գրել 806,298,00 ռուբլու հաշիվ, որից 200,000 ռուբլին կհոգա «Բարության տուն» հիմնադրամը։ Մնացած 606,298 ռուբլին պետք է հավաքենք միասին։

Վերջին նորություններ՝ 26 նոյեմբերի, 2022թ

Մենք հիանալի նորություն ունենք ձեզ համար:
Վերջերս մենք դրամահավաք նախաձեռնեցինք մեր սիրելի Անուշիկի համար, ով ունի ողնաշարի զարգացման բնածին արատ։

Ձեր աջակցության շնորհիվ մենք կարողացանք հավաքել անհրաժեշտ միջոցները, և այժմ մեր Անուշիկը գտնվում է Մոսկվայում՝ մոր հետ։ Մորոզովի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցի 606,298 ռուբլի վճարումը կատարել ենք, և Անուշիկը պատրաստվում է վիրահատությանը։

Նա լցված է դրական սպասումներով և հուզմունքով վիրահատություն անցնելու հնարավորության համար, որը ժամանակին պարզապես երազանք էր:
Մենք ցանկանում ենք մեր սրտանց երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր աջակցության, բարության և սիրո համար:
Մենք գնալով ավելի ենք համոզվում, որ միասին կարող ենք անհնարին թվացողը դարձնել շատ հասանելի և իրական։

Վերջին նորություններ՝ 6 դեկտեմբերի, 2022թ

«Ես չգիտեմ, թե որտեղից եք գտնում այսքան ուժ… բայց ամենաուշագրավն այն է, որ դա անում եք ոչ թե ձեր, այլ ուրիշների համար»,- ասաց Անուշիկի մորաքույրը վիրահատությունից հետո։
Այս խոսքերն ուղղված էին բոլոր նրանց, ովքեր միացան մեզ մեր նպատակին հասնելու և Անուշիկի բուժման ծախսերը հոգալու համար։

Մենք բոլորս միավորվեցինք Անուշիկի համար, իսկ երեկ նա վիրահատվեց, որը տևեց 5-6 ժամ։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ. մեր համարձակ աղջիկը կարողացավ հաղթահարել բոլոր մարտահրավերները 🙏🏻
Այժմ նրան վերականգնողական շրջան է սպասվում։ Անուշիկը ժպտում է և պատրաստ է շարունակել իր պայքարը։
Մեր թիմը շուտով կայցելի նրան, և մենք, անշուշտ, կկիսվենք բոլորիդ հետ այս սրտառուչ հանդիպումով:
Շնորհակալություն մեր կողքին լինելու, մեզ աջակցելու և մեր երեխաների բուժման ճանապարհին միշտ մեզ հետ լինելու համար։