Հակոբը խնդրեց, որ բարևենք բոլորին

Հակոբը խնդրեց, որ բարևենք բոլորին

Համաձա՞յն եք՝ որքա՜ն երջանկություն է գիտակցել, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ երեխան ապաքինվում է կամ շատ փոքր քայլերով անգամ վերականգնվում է։

Որքան ուրախ և, միևնույն ժամանակ, որքան դժվար է տեսնել, թե ինչպես են երջանկության արցունքները հոսում մոր այտերից իր զավակի համար: Եվ որքան հանգիստ, ինչ-որ մի կողմում, հայրը փորձում է թաքցնել դրանք շրջապատող մարդկանցից:

Բոլորդ հիշում եք Հակոբին՝ 14 տարեկան, մանկության տարիներին ինսուլտ է տարել, ունի խոսքի խանգարում և հենաշարժական համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ։

Ձեզ հետ՝ մեր մեծ ընտանիքի հետ միասին, մենք կարողացանք հավաքել 399,863,49 ռուբլի փոքրիկի վերականգնման համար։ ⠀
Իսկ այժմ՝ անցած ամսվա վերջից Հակոբը բուժում է անցնում «Երեք քույր» վերականգնողական կենտրոնում։ Տղայի ընտանիքը և մենք՝ «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի թիմը, ինչպես նաև բոլոր հոգատար և բարի մարդիկ, իսկապես անհամբեր սպասում ենք նրա առողջության բարելավմանը։
Մենք իսկապես հույս ունենք, որ մոտակա ժամանակներս կվերադառնանք ձեզ համար լավ նորություններով:
13 հունիսի, 2019թ