Նվիրիր լսողություն։ Մարի Ղազարյան

Նվիրիր լսողություն։ Մարի Ղազարյան

Նվիրիր լսողություն. հնարավորություն տվեք լսելու մայրական ձայնը…

Մի պահ կանգ առեք և պատկերացրեք, որ լսում եք ձեր մոր ձայնը։ Ինչպիսի՞ն է այն՝  Ջե՞րմ և փափու՞կ, սիրաառա՞տ և հոգատա՞ր. եզ համար ավելի թանկ բան կա՞ այս աշխարհում: 

Մարի Ղազարյան,  6տարեկան՝  իր  կյանքի ամենամեծ երազանքը սիրելի մայրիկի  ձայնը լսելն է։ Վաղ տարիքից աղջկա ծնողները սկսեցին նկատել, որ նա չի արձագանքում իրենց ձայներին։

Բժիշկները հիասթափեցնող ախտորոշում են տվել՝ երկկողմանի խուլություն (4-րդ աստիճանի սենսորային լսողության կորուստ), որը հանգեցնում է լսողության ամբողջական կորստի: Լսողության հետ կապված խնդիրների պատճառով՝  Մարին չի կարող հաճախել դպրոցում դասերի, շփվել և խաղալ հասակակիցների հետ, հետևաբար չի կարող լիարժեք մանկություն ունենալ։

Բայց, չնայած ամեն ինչին, երեխային բուժելու հնարավորություն կա։ ✔Առաջիկայում աղջիկը կոխլեար իմպլանտացիայի վիրահատության կենթարկվի։

❗Իմպլանտի արժեքը՝  14,593,35 եվրո (1,070,130,35 ռուբլի): 

 Վիրահատության արժեքը՝ 99,000 ռուբլի:

ԸՆԴԱՄԵՆԸ՝  1,169,130,35 ռուբլի

Lenhard Foundation-ը տրամադրում է գումար՝ 10,000 եվրո (730,330.00 RUB), որը մասամբ ծածկում է իմպլանտի արժեքը: Անհրաժեշտ մնացած գումարը՝ 438,800,35 ռուբլի:

Պատկերացրեք, թե որքան երջանիկ  կզգա Մարին, երբ լսի մայրիկի ձայնը: Եկեք միասին ընձեռենք  նրան այս հնարավորությունը։

27 օգոստոսի, 2019թ