«Երեխաներին պատրաստենք դպրոցին».  Ռուսաստան 2022

«Երեխաներին պատրաստենք դպրոցին». Ռուսաստան 2022

Ապրելով Ռուսաստանում՝ մենք չենք մոռանում բարի գործերով շնորհակալություն հայտնել ռուսական հողին։

Ինչպես գիտեք, Ռուսաստանում «Շտապիր դեպի  բարի» հիմնադրամի շահառուներից են 5 մանկատներ։

Տարիներ շարունակ համատեղ ուժերով բոլորս այդ փոքրիկներին փոխանցում ենք մեր սերն ու ընկերությունը:

Սույն թվականի օգոստոսի 27-ին և 28-ին մեր ընկերների հետ պլանավորում ենք ճամփորդությունը մանկատներ:

Ի՞նչ ենք անելու․

  • 81 երեխայի համար ձեռք կբերենք դպրոցական պարագաներ,
  • կազմակերպում ենք վարպետության դասեր,
  • ցույց կտանք շոու ծրագրեր։

Շնորհակալություն ենք հայտնում «Ատոմէներգոպրոեկտ» ընկերությանը, որը համակարգված կերպով իր աշխատակիցների հետ մասնակցում է ոչ միայն մեզ հետ այցելություններին դեպի մանկատներ, այլև ակտիվորեն նվիրատվություններ է անում մանկատներին։

Նրանք այս անգամ մանկատան երեխաների համար գնեցին դպրոցական պարագաներ, ինչպես նաև այնտեղ հենց տեղում անցկացնելու են խոհարարության վարպետության դաս:

Ուղևորության երկու օրերի ընթացքում մեզ կուղեկցի «Պարգևիր ժպիտ» շոուն։ Ծրագրում կլինեն խաղեր, մրցույթներ, հետաքրքիր վիկտորինաներ, մանկական դիսկոտեկ։