«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Նորաձևության տուն HENDERSON Armenia

Շնորհակալություն ենք հայտնում HENDERSON Armenia Fashion House @henderson_armenia-ին բարեգործական միջոցառում կազմակերպելու և Արցախից տեղահանվածների համար տաք վերնահագուստ նվիրելու համար, որը հատկապես անհրաժեշտ է ձմռանը։ Մենք երախտապարտ ենք, որ ապրանքանիշը հոգ է տանում ոչ միայն իր հաճախորդների, այլ նաև այն մարդկանց մասին, ովքեր այսօր Հայաստանում աջակցության կարիք ունեն:

Հուսով ենք՝ Հայաստանում այլ նորաձևության ապրանքանիշեր կհետևեն HENDERSON Armenia նորաձևության տան օրինակին, և նրանց հետ միասին անհրաժեշտ հոգատարություն կցուցաբերենք տեղահանվածների նկատմամբ։

Միասին միավորվելով՝ մենք կարող ենք շատ բան անել այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում:

 

Կիսվել։