
Արվեստն ու տաղանդը կարող են լավ գործերի ուղենիշներ լինել։ Դրա վառ ապացույցն է հունվարի 28-ին տեղի ունեցած միջոցառումը։ Երիտասարդ արտիստների մասնակցությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ, որտեղ հյուրերը ոչ միայն վայելեցին ստեղծագործական երեկոն, այլև կարողացան մասնակից դառնալ կարևոր ու բարի գործի։
Համերգի արդյունքում հավաքվել է 104.000 ռուբլի, որը փոխանցվել է Դավիթի համար իրականացվող դրամահավաքին։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս երեկոյի ընթացքում։ Մենք վստահ ենք, որ ոչ միայն հեշտ է օգնել, այլև ամեն բան փոխադարձ է! Ամեն անգամ, երբ օգնում ենք, դրա դիմաց ինչ-որ կարևոր բան ենք ստանում։