Եկեք փոխենք աշխարհը Արիանայի համար

Եկեք փոխենք աշխարհը Արիանայի համար

Փոխենք մեզ շրջապատող աշխարհը: Այն հնարավոր է! Շատ բան կախված է մեզանից յուրաքանչյուրից:
Մենք հանդիպեցինք Արիաննայի հետ։ Գիտեինք, որ նա հիանալի աղջնակ է: Նա իր շուրջ համախմբել է բազմաթիվ լավ մարդկանց։ Միթե՞, հրաշք չէ սա։

Ե՛վ ես, և՛ դու կարողացանք փակել այս հրաշալի աղջկա համար դրամահավաքը։ Եվ սա վերջին ժամանակների լավագույն նորություններից մեկն է։ Շնորհակալություն ձեզանից յուրաքանչյուրին։ Շնորհակալություն ձեր շարունակական աջակցության համար:

Մեր նվիրատուներից մեկը Արիաննայի համար հատկացրել է 450.000 ռուբլի գումար։ Արտա՛կ Բալայան, շնորհակալություն ձեր հրաշալի, բարի ընտանիքին։

Մեզ աջակցեց նաև Հայաստան համայնքը Եկատերինբուրգից՝ @aniarmenia_ekb Արիաննայի համար հատկացնելով 40000 ռուբլի գումար։ Շատ շնորհակալ ենք ճիշտ ժամանակին ցուցաբերած օգնության համար։

Ինչպես նաև մեր հիմնադրամի ընկեր Հարութ Առուստամյանը իր վերջին հավաքածուի վաճառքի 10%-ը նվիրաբերեց Արիաննային օգնելու համար @arutarustamyan @arutmscw։
Շնորհակալություն միշտ մեր հետ լինելու համար։

Ընկերնե՛ր, մենք շնորհակալ ենք բոլորիդ ձեր աղոթքների, թարգմանությունների, փորձառությունների, ձեր ժամանակի, սիրո և վստահության համար, որ տալիս եք մեզ՝ Արիաննային և փոքրիկի ծնողներին: