
Սյուզաննան, Արենը, Արսենը, Արինան և շատ այլ երեխաներ Արցախից կհաճախեն @wizzy_evn բիզնես դպրոց, և այս ամենը միայն ձեր օգնությամբ։ «Բիզնես-սեմինարներ WiZzy-ի հետ արցախցի երեխաների համար» նախագծի դրամահավաքը փակված է։
Ձեր օգնությամբ մենք կարողացանք 21 երեխայի բիզնես դպրոց հաճախելու հնարավորություն ընձեռել, օգնել այս երեխաներին զարգացնել իրենց հմտությունները և հարստացնել իրենց գիտելիքները: Կրթությունը կյանքում զարգացման և հարմարավետության ամենակարևոր տարրն է: Դրա շնորհիվ երեխաները ոչ միայն ձեռք կբերեն նոր գիտելիքներ, այլև կբացահայտեն նոր հմտություններ և կարողություններ։
Այս նախագիծը կօգնի նրանց գտնել ուղեցույց, որը կուղեկցի իրենց կյանքի ճանապարհին, կօգնի հավատալ իրենց և իրենց սեփական ներուժին: Շուտով կսկսվեն առաջին պարապմունքները, և մենք անպայման կկիսվենք ամբողջ ընթացքով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր գումար են փոխանցել վեբկայքի միջոցով, ինչպես նաև Armenian Spirit-ի ստեղծագործական թիմին՝ 73,036₽ նվիրատվության համար։
